Հայրը հայտնել է, որ իր 8-ամյա երեխային դպրոցում հոգեբանը և դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում

17 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը և հայտնել, որ իր 8-ամյա որդուն, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի 3-Ե դասարանում, դպրոցի հոգեբանը և 3-Ե դասարանի դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայրը ոստիկաններին հայտնել է նաև, որ նշված անձինք փորձում են իր որդուն մեկուսացնել մյուս աշակերտներից և ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ երեխան տեղափոխվի այլ դպրոց՝ դասարանի աշակերտներին և ծնողներին տրամադրելով երեխայի դեմ, իսկ նշված օրը հոգեբանը, բռնելով որդու զույգ ձեռքերից, բարձրացրել է օդ և հրելով գցել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դասղեկն ու հոգեբանը 29-ամյա կանայք են և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Բարձրացվելու են պետական պաշտոնյաների աշխատավարձերը․ Փաշինյանի կառավարության նոր նախագիծը

Բարձրացվելու են պետական պաշտոնյաների աշխատավարձերը․ Փաշինյանի կառավարության նոր նախագիծը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նոր նախագծին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արմատապես վերանայել պետական համակարգի աշխատակիցների վարձատրության չափը։ Փոփոխությունների արդյունքում երկրի բարձրագույն ղեկավարության և բարձրաստիճան...

Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում. «Ուժեղ Հայաստան»

Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում. «Ուժեղ Հայաստան»

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Դատարանը քննելու է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։ Այս մասին հայտնում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։ Մոտ 450 օր՝ Սամվել...

Մանիպուլյացիա է 9 միլիարդ նշելը, խոսքը 1,5 միլիարդի մասին է և անհեթեթ․ Լևոն Քոչարյան

  «Ապօրինի գույքի բռնագանձման այս գործընթացը որ կա, ո՞րն է հիմնական խնդիրը, ինքն իսկապես դարձել է մահակ՝ ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար։ Երեկ նաև իմ գործընկերը՝ Մեսրոպ Մանուկյանը, այն հարցը բարձրացրեց, որ դատախազությունը թիվ է...

Գերմանիայում հայտնաբերվել է Զելենսկու անվան հետ կապ ունեցող մոտ 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք

Գերմանիայում հայտնաբերվել է Զելենսկու անվան հետ կապ ունեցող մոտ 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք

Գերմանիայում հայտնաբերվել է մոտ 1,5 մլն եվրո (ավելի քան 145 մլն ռուբլի) արժողությամբ անշարժ գույք, որը, ըստ RT-ի, պատկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընկեր և նախկին օգնական Սերգեյ Շեֆիրի ընտանիքին։ Այս մասին RT-ն գրում է՝ վկայակոչելով իրավաբանական անձանց...

Ձեր խոսույթը Ադրբեջանի 2008 թվականի խոսույթից ինչո՞վ է տարբերվում՝ ոչնչով․ Արթուր Խաչատրյան

  «Շարունակենք քաղաքական հայդուկների և նոր տերմինների հարցը։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ․ մի մարդ թունավորում է իր հարևանին, իրավապահ մարմինները բերման են ենթարկում, այս մարդն ասում է՝ «ես մեղք չունեմ, ես քվադրոբեր եմ, իմ մեջ...