Հաջիևի հետ օկուպացված Արցախ այցից հետո՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է ՀՀ: Այսօր նա «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից:
Նշենք, որ Գրոնոն նաև այն պատվիրակության կազմում էր, որն այցելել էր Գանձասար, որտեղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարկ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:





