Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են․ Ոսկան Սարգսյան

11 Սեպտեմբերի, 2026

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Բնապահպանի տուն» ՀԿ-ն տեսանյութեր է հրապարակել Դիլիջան ազգային պարկի ու Իջևանի անտառներում ապօրինի մեծ հատումների մասին։ 2019թ․ ամռանը, երբ փայտի բիզնեսով զբաղվողները Իջևանում բողոքի գործողություններ էին անում, Ն․ Փաշինյանը պահանջել է կոշտ միջոցներ ձեռնարկել։ Արթուր Վանեցյանը հայտնել է․ «Նիկոլ Փաշինյանը ինձ ու Օսիպյանին ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Փաշինյանին հիմա չե՞ն հետաքրքրում Իջևանի անտառների մեծ հատումները։ Անտառների պահպանության գործում առկա է համակարգային բաց։ 2024թ․ հունվարի 1-ից գործում է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։ Սակայն էկոպարեկային ծառայությունը անտառներ չի մտնում, այլ նոր ավտոմոքենաներով, սահմանված ուղեթներով շրջօրա հսկողություն է իրականցնում անտառամերձ տարածքների ճանապարհներին։

Այսինքն՝ անտառի որոշակի հատվածների պահպանությունը էկոպարեկների գործառնույթը չէ։ Դա նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների աշխատակազմի գործառնույթը չէ։ Այն տարածքներում, որտեղ էկոպարեկային ծառայության պաշտոնյաների և անտառտնտեսության տնօրինութան միջև գործում են գործընկերային սերտ հարաբերություններ, այդտեղ անտառի պահպանությունը հաջողված է։ Սակայն շատ տեղերում նման գործընկերային հարաբերություններ, աշխատանքային համագործակցության չկա, ինչից մեծապես տուժում է անտառների պահպանության գործը։

Այժմ Տավուշում անտառներում անասնապահությամբ զբաղվողները քչացել են, մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ պահողներն անասուններն արածեցնում են ոչ թե անտառներում, այլ՝ հեռավոր սարեր-ամառանոցներում։ Անասուների քիչ արածեցման հետևանքով անտառների շատ հատվածներ պատվել են մեծ, չորացած խոտերով, թփերով, մացառներով, դարձել դժվարանցանելի։ Անտառները տարածվելով՝ որոշ դեպքերում մտել են անտառամերձ գոտում գտնվող, համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող խորհարքներ, դրանք պատել բազում տնկիներով, խոտհարքները դարձրել անպիտան։ Այս խնդիրները պետք է արձանագրվեն, դրանց լուծման ուղիները որոշվեն։ Սակայն ո՞վ պետք է անի, եթե «Հայանտառ» ՊՈԱԿ ղեկավարության մեջ անտառագետ, բնագետ կադրերը շատ քիչ են, այդ կազմակերպությունն անցած 15 ամսում չի կարողացել կամ չի ցանկացել այդ ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքի վերազինումն ավարտել, կայքը վերագործարկել»։

Նմանատիպ նյութեր

Ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել, ըհըն, եկեք գնանք հարաքվեի․ Արարատ Միրզոյան

  ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԹՐԻՓՓ նախագծի և խաղաղության պայմանգրի մասին հարցերին պատասխանելու փոխարեն Արարատ Միրզոյանն ակտիվորեն համոզում էր գնալ սահմանադրական հանրաքվեի՝ նշելով, թե դա ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու մեթոդ կարող է...

Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին փնտրում են

Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին փնտրում են

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 հոգու...

ՔՊ-ականները նեղվել են, որ ընդդիմությունը Փաշինյանին հարց չի տալիս

  ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը որոշեց Անահիտ Ավանեսյանի փոխարեն հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ընդդիմությունը նրան հարցեր չէր տալիս։ «Այս հարցուպատասխանն ինձ դրդում է, պարո՛ն վարչապետ, ձեզ...

Մեղավորը հիմա էլ տգիտությունն է․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցում լրագրողը հնչեցնում է Փաշինյանի չկատարած խոստումներից 10-ը։ Մեկը ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների վերացման մասին էր, մյուսը՝ արագաչափերը հանելու, մյուսը քաղաքացու՝ «տուգանքի...

Արարատ Միրզոյանը համոզում էր ընդդիմությանը կողմ քվեարկել սահմանադրությունը փոխելուն

  ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի՝ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ հարցին, Արարատ Միրզոյանը համոզում էր կողմ քվեարկել Սահմանադրությունը փոխելուն։ Մանրամասն՝...