Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ․ Հրայր Կամենդատյան

24 Օգոստոսի, 2026

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն պնդումը, թե «եթե Սուրեն Պապիկյանը հեռանա՝ տեղը դնելու մարդ չկա, կամ ով էլ գա՝ ավելի վատն է լինելու», ոչ միայն սնանկ է, այլև պետականամտության լիակատար բացակայության ապացույց։ Սա կեղծ ու վտանգավոր թեզ է, որով փորձ է արվում անփոխարինելիության շղարշով քողարկել կառավարման ձախողումներն ու անհեռատեսությունը։
1. Կադրային սնանկության կեղծ նարատիվը
Դիլետանտիզմի հավերժացում. Երկրի անվտանգային համակարգը քաղաքական սիրողականության հույսին թողնելը հանցավոր աշխարհայացք է։ Պաշտպանական համակարգը փորձարարական դաշտ չէ, որտեղ ղեկավարը տարիներով «սովորի» բանակային գործը։

2. Պատասխանատվության իմիտացիա. «Ով էլ գա, ավելի վատն է լինելու» տրամաբանությամբ առաջնորդվելը նշանակում է կապիտուլացվել ապաշնորհության առջև։ Սա հասարակությանը վարժեցնում է նվազագույն չափանիշներին՝ համակերպվելու ցածր որակի և անարդյունավետության հետ։

3. Ռեզերվի արհեստական ոչնչացում. Հայաստանում և սփյուռքում կան բարձրագույն զինվորական կրթություն, իրական մարտական ու ռազմավարական փորձ ունեցող տասնյակ պրոֆեսիոնալներ։ Նրանց «չտեսնելը» կամ ասպարեզ չթողնելը քաղաքական կամքի բացակայության, այլ ոչ թե ռեսուրսի դեֆիցիտի հետևանք է։
Ինչպիսի՞ն պետք է լինի այլընտրանքը։

Ա. Ինստիտուցիոնալ պրոֆեսիոնալիզմ. Պաշտպանության նախարարի աթոռը քաղաքական պարգևատրում չէ։ Այն պահանջում է ռազմական պլանավորման, լոգիստիկայի, սպառազինության համակարգերի և ժամանակակից պատերազմավարման խորը իմացություն։

Բ. Հանրային հաշվետվողականություն. Հաջորդ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ իր պաշտոնավարումը պայմանավորված է բացառապես ստացված արդյունքներով, ոչ թե քաղաքական թիմին ունեցած հավատարմությամբ։
Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ։ Բանակի վերակառուցումը պահանջում է անհապաղ անցում քաղաքական նշանակումներից դեպի պրոֆեսիոնալ և հանրության առջև պատասխանատու կառավարում։ Նկարագրված հարցերի ֆոնին ողորմելի են մարշալ պապիկի կորպորատիվ պնակալեզները, որոնք գովքի մի ռեզոնանս են բարձրացրել համացանցում, մոռանալով, որ բանավեճի հերոսը ոչ Հանիբալն է, ոչ Սուվորովը, և ոչ էլ գեներալիսիմուս Չան կայ շին։ Լռեք ողորմելիներ»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով իր ամերիկյան գործընկերին։ Հաղորդվում է, որ Ռեթքլիֆը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել...

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում...

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո...

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Համաձայնագրի մանրամասները կհայտարարվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հաղորդվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժի երաշխիքների...

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր...