Իրենք ցույց չեն արել, բնականաբար ոչ էլ «բոյ են տվել»․ Լևոն Քոչարյան

18 Օգոստոսի, 2026

 

«Այստեղ փորձ կատարվեց նորից անդրադառնալ մեր ընկերոջ՝ Արթուր Սարգսյանի գործին՝ «Սրբազան պայքարից» հետո Սրբազանի նկատմամբ հարուցված այդ ամբողջ շինծու քրեական գործին, խեղաթյուրելով փաստերն ու փաստական հանգամանքները։

Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել նախորդ տարի, երբ գլխավոր դատախազն այստեղ եկավ, և սրանով ցույց տալ նաև գործի աբսուրդը։ Երբ նա եկավ, շատ մեծ քննարկման թեմա դարձավ այն, որ Արթուր Սարգսյանն ասել է՝ պիտի գնանք, բոյ ենք տալու։ Այ այս «բոյ տալը» շատ պատգամավորներ, կոնկրետ անուններ չեմ հիշում, շատ անընդհատ կրկնում էին։

Իսկ գործը, եթե կհիշեք, արդեն հունիսի 25-ին էր, երբ ձերբակալեցին Բագրատ Սրբազանին, և այդ դրվագը կոնկրետ վերաբերում էր մի ցույցի, որը պետք է լիներ հունիսի 20-ին, որը չի եղել։ Այսինքն՝ այդ մի բանը, որ խոսվել է, հետո, երբ այդ բոլոր պրոցեսները եղել են, պարզվել է, որ չի եղել․ իրենք ցույց չեն արել, բնականաբար ոչ էլ «բոյ են տվել»։ Բոլորս էլ հասկանում ենք՝ «բոյ տալն» ինչ կոնտեքստում է ասվում, դա բառացի չէ, բայց այսպիսի պրիմիտիվ ձևով մարդկանց մոլորեցնելու համար այս ամեն ինչն օգտագործվել է։

Հիմա ասում եմ՝ փաստացի դա արդեն չէր եղել, այդ գործողությունը։ Նույն ձևով շատ են այն ձայնագրությունները, որոնք այստեղ մեջբերվում են, իսկ հետո շարունակության մեջ կան ձայնագրություններ, որտեղ հենց իրենք՝ խոսողները, դա հերքում են, որովհետև տարբեր առաջարկներ կարող են լինել, տարբեր մոտեցումներ կարող են լինել։ Հետո, երբ դա հերքվում է, այ սա չեն դնում։ Այ սա՛ է մանիպուլյացիան, երբ դնում են իրենց ուզած կտորը, իսկ մյուս շարունակությունը, որը դա հերքում է, չի դրվում։ Եվ սրա վրա հղում անելով՝ անընդհատ խախտվում է անմեղության կանխավարկածը»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հարվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ոչ մի պահի չենք հարվածի Իրանին մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին», - գրել Է ԱՄՆ նախագահը Truth...

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Պուտինը Թուրքմենստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում և խնդրել է նրան իր բարեմաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը...

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...