Իշխանությունն է ուզում որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին․ իրավական երկիր չունենք. Լիլիթ Գալստյան

18 Օգոստոսի, 2026

«Այս դահլիճի ճնշող մեծամասնությունը ինձ ճանաչում է նախորդ գումարումից և, բնականաբար, քաջատեղյակ է այն ծանր քաղաքական գնահատականներին, որ հնչեցրել եմ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստում։ Նիստում դրանք դրսևորվել են գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցների քննարկման, նաև այլ քաղաքական օրակարգերի շրջանակներում։

Ցավոք, գնահատականներս ոչ միայն չեն փոխվել, այլև երկրում տիրող ամենաթողության, անպատժելիության, խորացող ավտոկրատիայի համապատկերում վերածվել են երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի։

Պիտի ընդգծեմ, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը բավական ուժեղ են։ Սահմանադրությունը մարդուն, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները հռչակում է բարձրագույն արժեք։ Ավելին, հանրային իշխանությունն ինքն է սահմանափակված մարդու իրավունքներով։

Հայաստանը նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնական համակարգի, Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգերի մասնակից է։

Բայց իրական ժողովրդավարությունն ու իրավունքը որոշվում են ոչ թե Սահմանադրության գեղեցիկ ձևակերպումներով կամ կոնվենցիաներով, այլ այն պահին, երբ քաղաքացին առերեսվում է պետության ուժին։ Այն, ինչի հետ հայ մարդն ու հայ հասարակությունը բախվում են ամեն օր, աղերս չունի ոչ իրավական և ոչ էլ ժողովրդավարական պետության հետ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Քաղաքականությունը թողնե՞նք ձեր հույսին․ Սխալ եք․ Ձեր հույսին պետք չէ թողնել․ Քրիստինե Վարդանյան 

  «Գիտե՞ք, վեց տարի շարունակ գալիս եք այստեղից ու ասում՝ Քրիստինե Վարդանյանը հարձակվել է կերակրող մայր Սոնա Ղազարյանի վրա։ Հետո էլ, բանը դրամատիզմի համար ավելացնելու նպատակով, կարծեմ, ասում եք՝ հպում էլ եղել է։ Չէ՛, սխալ եք ասում,...

Բոլոր դատավորները թող հիշեն՝ կօգտագործեն, երբ պետք եղավ, կթողնեն մի կողմ․ Գեղամ Մանուկյան

  «Այստեղ Արթուր Սարգսյանի, «18 արդարների», Սրբազանի մասին կեղծիք հնչեց։ Ուզում եմ հիշեցնել՝ խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելուց, այլև շարունակում են...

Իրենք ցույց չեն արել, բնականաբար ոչ էլ «բոյ են տվել»․ Լևոն Քոչարյան

  «Այստեղ փորձ կատարվեց նորից անդրադառնալ մեր ընկերոջ՝ Արթուր Սարգսյանի գործին՝ «Սրբազան պայքարից» հետո Սրբազանի նկատմամբ հարուցված այդ ամբողջ շինծու քրեական գործին, խեղաթյուրելով փաստերն ու փաստական հանգամանքները։ Ես ուղղակի ուզում...

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

  Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը։ Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, միջոցառումն անցկացվեց մտերմիկ մթնոլորտում՝ նրա անմիջական մասնակցությամբ։ Հայտնում են «Կարապետյան» հիմնադրամից։ Սամվել...

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Մինչ Երևանը պատրաստվում է իրականացնել խոշորագույն հաղորդակցային նախագիծը՝ TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», դրա առանցքային դեմքը դառնում է ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Ի՞նչ է հայտնի նրա մասին և ի՞նչ են մտածում նրա մասին Հայաստանում։ Այս մասին նշված է Deutsche Welle-ի...