«Բռնության դեմ պայքարող, բարևարգության խոստում տված քաղաքական ուժի առաջնորդը իր սեփական հարկի տակ կին լրագրողին անվանեց եղկելի։ Նա նաև եղկելի անվանեց այն քաղաքական ուժերին՝ բնականաբար նկատի ունենալով ընդդիմությանը, ովքեր, ըստ իրեն, շահարկում են և մանրադրամ դարձնում Եռաբլուրը։ Ինքնին Եռաբլուր և մանրադրամ բառերն իրար կողքի դնելը բարոյական չէ, որովհետև առհասարակ հայի համար Եռաբլուրը արժանապատվության, նաև ցավի, պարտքի և ամոթի տարածք է։ Այն կարող էր չընդլայնվել և որպես խարան չմնալ մեր պատմության էջերում, եթե երկիրը հավասարակշռված ներքին և արտաքին քաղաքականություն ունենար, եթե երկրի ղեկը ստանձնած անձնավորությունը գիտակցեր ազգային շահի առաջնահերթությունը»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





