Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

17 Օգոստոսի, 2026

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե դեպի ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում արտահանման բացը ինչպես է լրացվել։ Խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե 2025 և 2026թ․ հուլիս ամիսներին Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն, ձուկ և ծաղիկ է արտահանվել և՝ ո՛ր երկրներ։

Ինֆոգրաֆիկան՝ ստորև

 

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝

1․ Արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն

  • 2025թ․ հուլիս — 28,382,905.81 կգ (մոտ 28,383 տոննա) և 3,576,075 հատ ծաղիկ:
  • 2026թ․ հուլիս — 0 կգ և 0 հատ ծաղիկ (2026թ․ հուլիսին աղյուսակի բոլոր ապրանքատեսակների գծով դեպի ՌԴ արտահանումը դարձել է 0):

2․ Երկրների ցանկի փոփոխություններ

  • 2025թ․ հուլիսին արտահանումն իրականացվել է 12 երկիր (ՌԴ, Վրաստան, ԱԱԷ, Բելառուս, Լատվիա, Ուկրաինա, Կատար, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ):
  • 2026թ․ հուլիսին արտահանվել է 26 երկիր: Ավելացած երկրները՝ Իրաք, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրիա, Օման, Սերբիա, Թուրքմենստան:
  • Շատ ապրանքատեսակների մասով արտահանման ուղղությունները թեև մեծացել են, սակայն դրանք բոլորը միասին չեն հավասարվում ՌԴ արտահանմանը։ Օրինակ՝ ծաղկի արտահանման աշխարհագրությունը մեծացել է 25 երկրով, բայց բոլորը միասին չեն գերազանցում միայն ՌԴ ծաղկի արտահանմանը։ Կամ լոլիկը 2025թ․ հուլիսին արտահանվել է 4 երկիր, 2026թ․ հուլիսին՝ 11 երկիր, բայց ՌԴ արգելքի պարագայում լոլիկի արտահանման անկումը կազմել է 56 տոկոս։

3․ Արտահանումը դեպի ԵՄ անդամ երկրներ

  • 2025թ․ հուլիսին ԵՄ երկրներից ցանկում կային Լատվիան (20,037 կգ դեղձ), Գերմանիան (4,710 կգ ծիրան, 120 կգ սալոր), Ֆրանսիա արտահանվել էր 1,670 հատ ծաղիկ և 1,960 կգ ծիրան:
  • 2026թ․ հուլիսին ԵՄ ուղղությամբ ծավալներն աճել են․ քաշային ապրանքների արտահանումն ավելացել է ավելի քան 570,000 կգ-ով, իսկ ծաղիկներինը՝ ավելի քան 325,000 հատով:
  • Ցանկում ավելացած ԵՄ անդամ երկրներն են․ Ռումինիա, Հունաստան, Լեհաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Բուլղարիա, Ավստրիա:
  • Թեև Եվրամիություն արտահանումն ավելացել է և ընդգրկել Միության անդամ նոր երկրներ, սակայն ընդհանուր արտահանման վրա սա քիչ ազդեցություն է ունեցել։

4․ Երկրներ, ուր արտահանումը կտրուկ ավելացել է 2026-ին

  • Ուկրաինա․ Դեղձը 2025թ․ հուլիսի 197.9 տոննայից հասել է 610.4 տոննայի, լոլիկը 0-ից դարձել է 493.4 տոննա, պղպեղը 0-ից դարձել է 1,111 տոննա, ծաղիկը 0-ից՝ 476.6 հազար հատ:
  • Վրաստան․ Լոլիկը 226 կգ-ից դարձել է 689.7 տոննա, դեղձը 22.3 տոննայից՝ 204.7 տոննա, կեռասը 128.1 տոննայից՝ 1,132.7 տոննա, նեկտարինը 545 կգ-ից՝ 375.1 տոննա, սոխը 0-ից՝ 1,483.7 տոննա:
  • Ղազախստան․ Ծիրանը 3.3 տոննայից դարձել է 1,148.4 տոննա, կեռասը 0-ից դարձել է 346.5 տոննա:
  • Ուզբեկստան․ Ծիրանը 0-ից դարձել է 2,168.5 տոննա, պղպեղը 0-ից՝ 623.8 տոննա, կեռասը 0-ից՝ 340.6 տոննա:
  • Իրաք (նոր շուկա)․ Դեղձ 282.7 տոննա, կեռաս 276.5 տոննա, նեկտարին 319.8 տոննա:

5․ Ընդհանուր արտահանման պակասուրդը

2025թ. հուլիսին ընդհանուր արտահանումը կազմել է 32,802.89 տոննա, 2026թ․ հուլիսին՝ 17,278.78 տոննա։ Գյուղմթերքի, ծաղկի և ձկան ընդհանուր արտահանումը պակասել է 15,524.10 տոննայով կամ, 47.33%-ով։

Այժմ ներկայացնում ենք, թե որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել 2025թ․ հուլիսին և 2026թ․ հուլիսին

Հունիս ամսվա պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի արտահանման ցուցանիշները՝ այստեղ։ 

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։ Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի...

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։ Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության...