Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico

11 Օգոստոսի, 2026

Եվրոպան փորձում է Ուկրաինայի համար գտնել Patriot-ի լրացուցիչ որսիչ հրթիռներ, քանի որ երկիրը շտապում է ամրապնդել հակահրթիռային պաշտպանությունը Ռուսաստանի սպասվող ձմեռային հարձակման նախաշեմին, գրում է Politico պարբերականը։

Սակայն, ինչպես փոխանցում է պարբերականը, եվրոպացի դաշնակիցներն իրենք էլ բախվել են նման զինամթերքի պակասին, իսկ ամերիկյան նոր հրթիռները բավական արագ չեն հայտնվի։

Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր որսիչներ, առաջին հերթին՝ PAC-3 և PAC-2, որոնք ունակ են խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։ Հուլիսին ուկրաինական ՀՕՊ-ը որսացել է ռուսական 195 բալիստիկ հրթիռներից միայն 29-ը, ևս 40-ը չեն հասել իրենց թիրախներին, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանը շաբաթական ավելի շատ հրթիռ է արձակում մեր ուղղությամբ, քան մենք մի քանի ամսում ստանում ենք գործընկերներից», — հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը։

Գլխավոր մատակարարներից մեկը շարունակում է մնալ Գերմանիան, սակայն այժմ Բեռլինը ստիպված է ընտրություն կատարել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու և սեփական պաշտպանության ու ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունների կատարման համար նվազագույն պաշարները պահպանելու անհրաժեշտության միջև։

«Մենք իսկապես մոտենում ենք մեր հնարավորությունների սահմանին։ Մենք նաև պետք է ապահովենք մեր սեփական պաշտպանությունը», — հայտարարել է Բունդեսվերի գլխավոր տեսուչի տեղակալ Յուրգեն Շրյոդլը։

Նման իրավիճակ է ձևավորվում նաև եվրոպական այլ երկրներում։ Լեհաստանն արդեն Ուկրաինային փոխանցել է PAC-3 մի քանի հրթիռ, սակայն, լեհական ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը վերաբերում էր ընդամենը հինգ որսիչի։ Դա երկրում քաղաքական վեճեր է առաջացրել՝ ֆոնին այն մտահոգությունների, որ սեփական ՀՕՊ պաշարները բավարար չեն։

Այժմ ճնշումն ավելի ու ավելի է ուղղվում Իսպանիայի և Հունաստանի վրա։ Հունական ԶԼՄ-ների տվյալներով՝ Աթենքը Կիևից ստացել է մոտ 200 հին PAC-2 որսիչի հարցում։ Հունաստանը դեռ չի հայտարարել Ուկրաինային հրթիռներ փոխանցելու մասին։

Խնդիրը սրում է նաև Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։ PAC-3 հրթիռների մեծ մասի արտադրությունը կենտրոնացված է ԱՄՆ-ում, իսկ ամերիկյան պաշարները լրջորեն կրճատվել են Իրանի հետ պատերազմից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Ուկրաինայի՝ նոր Patriot-ներ ստանալու խնդրանքներին, հայտարարել է. «Մեզ նույնպես հրթիռներ են պետք»։

Ավելի վաղ Թրամփն ասում էր, որ Ուկրաինան լիցենզիայով կկարողանա արտադրել ամերիկյան Patriot որսիչներ։ Սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը զգուշացրել է, որ երկարաժամկետ արտադրության վերաբերյալ համաձայնագիրը մինչև ձմեռ չի կնքվի, իսկ առաջին հրթիռների արտադրությունն ավելի շատ ժամանակ կպահանջի։

Ուկրաինան արդեն կնքել է Գերմանիայում արտադրվող PAC-2 հրթիռների գնման համաձայնագիր, սակայն առաջին մատակարարումները սպասվում են ոչ շուտ, քան հաջորդ տարի։

Քանի դեռ նոր որսիչները հասանելի չեն, Կիևը դիտարկում է նաև ռուսական բալիստիկ հրթիռների դեմ պայքարի մեկ այլ միջոց՝ դրանց արձակման կայանքների ոչնչացումը, նշում են ԶԼՄ-ները։

Զուգահեռաբար Ուկրաինան զարգացնում է նաև սեփական Freyja համակարգը, սակայն այն դեռ պահանջում է լրացուցիչ ներդրումներ, փորձարկումներ և ինժեներական աշխատանքներ։

Politico-ի տվյալներով՝ եվրոպական երկրները փորձում են հրթիռներ հավաքել բառացիորեն հատ-հատ։

Ֆյոդորովի խոսքով՝ դաշնակիցների հետ նախորդ բանակցությունների ընթացքում քննարկվել է նույնիսկ առանձին պետություններից մի քանի որսիչ ստանալու հնարավորությունը։ Մասնավորապես, Գերմանիան առաջարկել է լրացուցիչ տրամադրել հինգ հրթիռ, եթե մյուս երկրները միասին Ուկրաինային փոխանցեն առնվազն 20-ը։

Այժմ Կիևը շարունակում է բանակցությունները Իսպանիայի, Հունաստանի և PAC հրթիռներ ունեցող այլ երկրների հետ։ Սակայն մանևրի հնարավորությունն ավելի ու ավելի է նվազում․ Patriot-ների պահանջարկը Մերձավոր Արևելքում աճում է, ԱՄՆ-ն վերականգնում է սեփական պաշարները, իսկ եվրոպական պետությունները վախենում են հնարավոր ռուսական հակամարտության դեպքում մնալ առանց բավարար պաշտպանության։

«Մենք բառացիորեն պայքարում ենք յուրաքանչյուր հրթիռի համար», — հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Նմանատիպ նյութեր

Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. ԶԼՄ-ներ

Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. ԶԼՄ-ներ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձն այսօր ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին Sputnik Արմենիայի   փոխանցմամբ՝ հայտնել են Քրեակատարողական ծառայությունից,  փորձը կանխվել է։ Armlur.am–ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը...

Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ նկատելով, որ Ալեքսանյանին կալանավորելը խիստ ապօրինի բնույթ է կրում, բոլոր ուղղություններով՝ և...

Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից գումար պահանջել

Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից գումար պահանջել

Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր եղբայրը՝ Երևանի...

«Իշխանությունը մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս». Արթուր Ղամբարյան

«Իշխանությունը մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս». Արթուր Ղամբարյան

Քաղաքական իշխանությունը և նրանց ենթակա պաշտոնատար անձինք ղեկավարվում են տարօրինակ տրամաբանությամբ. մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ազգանունով (աշխարհիկ անունով)՝ իբր չեն ճանաչում նրան որպես Վեհափառ, մյուս կողմից նրան դատում են որպես Կաթողիկոս՝ դատական...

Ցավալի դեպք՝ թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում. ուղևոր է մահացել

Ցավալի դեպք՝ թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում. ուղևոր է մահացել

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Տիգրան Մեծ պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել է 60-անց տղամարդու ինքնազգացողությունը։ Ավտոբուսը կանգնեցրել են, շտապօգնություն են կանչել, սակայն մինչ շտապօգնությունը կժամաներ, տղամարդը մահացել է,...