2026-ի յոթ ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք 8 մահ․ Աննա Գրիգորյանը՝ Վիլեն Գաբրիելյանին

10 Օգոստոսի, 2026

 

«Պարո՛ն Գաբրիելյան, միայն 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք ութ մահ: Սա ուղղակի խայտառակություն է:

Ես ուզում եմ, որ դուք ձեր պատկերացումները ներկայացնեք, թե այս ողբերգական իրավիճակը ոնց կարելի է հաղթահարել՝ մի քանի կետերով: Ես, իհարկե, հասկանում եմ, որ լուծումը պարզունակ չէ, ավելի կոմպլեքս լուծումներ են անհրաժեշտ, բայց քանի որ դուք առաջիկայում՝ հավանաբար մեկ օր հետո, կլինեք պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար, ենթադրում եմ, որ արդեն ունեք պատկերացումներ, թե այդ խնդիրները ոնց պետք է հաղթահարվեն:

Եվ այստեղ նաև ուզում եմ, որ դուք անպայմանորեն խոսեք քաղաքական պատասխանատվության մասին: Տեսե՛ք, Ազատ գյուղում ողբերգական 15 մահից հետո նույնիսկ որևէ քաղաքական պատասխանատվության դրվագ չի ֆիքսվել, ոչ մի քաղաքական հրաժարական այդ առումով չի եղել: Այստեղ ուզում եմ զուգահեռ անցկացնել՝ ոչ թե հակադրության, այլ ուղղակի երևույթների քննարկման մասով:

Երբ նախորդ խորհրդարանում դուք ձեր պատգամավորական մանդատը վայր դրեցիք՝ հավանաբար պատգամավորին ոչ վայել վարքագծի դրսևորման բերումով, դա քաղաքական դիրքավորում էր, քաղաքական պատասխանատվության դրսևորում:

Հիմա, երբ խոսքը հասնում է նրան, որ զինված ուժերում ունենում ենք ողբերգական մահերի դեպքեր, քաղաքական պատասխանատվության որևէ դրսևորում չի լինում: Ես իսկապես ուզում եմ, որ դուք խոսեք նաև այս՝ քաղաքական պատասխանատվության ինստիտուտի մասին»,- նման հարցադրմամբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը դիմեց ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային...

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ...

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման...