Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան 

10 Օգոստոսի, 2026

Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Մի դեպքում՝ Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող ԵԱՏՄ-ի այս հանրաքվեի պարտադրանքն է։

Եվ սա իսկապես խայտառակություն է, որ մեր հայ ժողովուրդը իր ապագայի մասին քննարկումները պետք է կատարի արտաքին ակտորների՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ ակտորները, արտաքին պարտադրանքի ֆոնի ներքո։

Հիմա ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությանը, այդ նոր Սահմանադրությունը ես առանց վարանելու կկոչեի «Ալիևյան Սահմանադրություն»։ Քննարկվում էր, որ դեռևս մարտին պետք է այն հրապարակվեր, բայց տեսնում ենք, որ մինչև այսօր այն հրապարակված չէ, և հասկանալի չէ, թե ընդհանրապես մենք ինչ հանրաքվեի մասին ենք խոսում, եթե նույնիսկ տեքստը հրապարակված չէ, չնայած եղել են խոստումներ։

Հայ ժողովուրդը իր ընտրությամբ, ինչքան էլ մենք դեմ լինենք այն արդյունքներին, որոնք ձևավորվել են, և դրա համար ունենանք համապատասխան փաստեր, հայ ժողովուրդը հավաքական առումով մերժել է այդ սահմանադրության ընտրությունը՝ չտալով քաղաքական մեծամասնությանը երկու երրորդ մեծամասնություն։

Այսինքն՝ որևէ Սահմանադրություն չի կարող դրվել հանրաքվեի, քանի դեռ Ազգային ժողովի երկու երրորդը այն չի հաստատել։ Հետևաբար որևէ նման քննարկում ուղղակի գոյություն ունենալ չի կարող»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և որոշել են անվտանգության հարցերում հույսը դնել սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային,...

Հազարավոր սեուտացիներ դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին

Հազարավոր սեուտացիներ դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով արձագանքել միգրացիոն ճգնաժամին

Իսպանիայի Սեուտա քաղաքի հազարավոր բնակիչներ միացել են ցույցին՝ իշխանություններից պահանջելով արձագանքել ծանր իրավիճակին, որը ստեղծվել է ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցումից հետո։ Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ դրա...

Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ

Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես...

«Պարզ Լիճ» հանգստյան գոտու տարածքում քաղաքացիներ են մոլորվել

«Պարզ Լիճ» հանգստյան գոտու տարածքում քաղաքացիներ են մոլորվել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։...

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությամբ և այն դիտարկում է որպես Իսրայելում նախընտրական շրջանի մաս։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի...