Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը. Փաշինյան

8 Օգոստոսի, 2026

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2025 թվականի օգոստոսի 8–ին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է ,եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։

Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

Կեցցե՛ խաղաղությունը։

Նմանատիպ նյութեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված...

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

Նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 20:50-ի սահմաններում  Ջաջուռ բնակավայրում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Զաքարիա Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։ Ինչպես հայտնում է...

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Մենամարտի իններորդ ռաունդի ավարտին Բազինյանը տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Հաջորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել...

8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին շրջանում ուսուցիչների դեմ հարուցվող վարույթների, ծնողների բողոքների ու դպրոցներում տեղի ունեցող միջադեպերի մասին լուրերն իրար հերթ չեն տալիս։ Մի օր ուսուցչի ու աշակերտի միջեւ կոնֆլիկտի մասին ենք լսում, մի օր՝ դասարանում նկարահանված...

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի...