8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

14 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին շրջանում ուսուցիչների դեմ հարուցվող վարույթների, ծնողների բողոքների ու դպրոցներում տեղի ունեցող միջադեպերի մասին լուրերն իրար հերթ չեն տալիս։ Մի օր ուսուցչի ու աշակերտի միջեւ կոնֆլիկտի մասին ենք լսում, մի օր՝ դասարանում նկարահանված վիդեոների, մի ուրիշ օր էլ՝ ուսուցչի նկատմամբ քրեական վարույթի։ Այս անգամ Տավուշի մարզի Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Պայծառ Ուդումյանն է հայտնվել նման պատմության կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2-րդ դասարանի աշակերտին ծեծելու համար։ Ըստ տեղեկությունների՝ 8-ամյա աղջիկը ծնողներին գանգատվել է, որ թելադրությունից հետ մնալու պատճառով ուսուցչուհին մի քանի անգամ հարվածել է իրեն։ Մայրն էլ հարցը չի թողել օդում` անմիջապես դիմել է իրավապահներին։ Գործ է հարուցվել, ուսուցչուհին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ բացակայելու արգելք է ընտրվել։

Մենք զրուցել ենք դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանի հետ։ Նա ասաց, որ համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ ուսուցչուհին շարունակում է աշխատել։ «Ինքը փորձառու դասվար է, մեղադրանքն անհիմն է եղել։ Քննություն է կատարվել, ե՛ւ Երեւանից են եկել, ե՛ւ տեղական մարմիններն են զբաղվել։ Հոգեբանական ու դատաբժշկական փորձաքննություններ են անցկացվել։ Ինչքան ես եմ տեղեկացված, գործը կարճվել է։ Երեխային ինքը չի ծեծել, նման հիմքեր չեն եղել»։

Զարգարյանի խոսքով՝ աշակերտների ծնողները գոհ են ուսուցչուհու աշխատանքից, իսկ կատարվածը, իր գնահատմամբ, պահի ազդեցության տակ առաջացած թյուրիմացություն է եղել․ «Պարզապես պահ է՝ այդպես է ստացվել, պահի տակ անհիմն որոշում է եղել։ Նա երեխային չի ծեծել, ես հետաքննությամբ չեմ զբաղվում, բնականաբար, կան համապատասխան մարմիններ, որոնք իրենց գործառույթը կատարում են, արդյունքում ստացվել է այդպես։ Ծնողները պահի տակ սխալ դիրքորոշում են ունեցել, այդ հիմքերը չեն եղել, որ մարդիկ գնան, դիմեն: Պահի տակ ստացված մեկնարկ է եղել։

Հոգեբանական, դատաբժշկական փորձաքննություն եղել է, անցել են բոլորը, ոչ միայն տեղական համապատասխան մարմինների կողմից, այլ նաեւ Երեւանից` ե՛ւ հոգեբան, ե՛ւ քննիչ։ Ինչքան ինֆորմացված եմ, ես չեմ հետաքրքրվում, գործը կարճվել է, այդ դասարանի բոլոր երեխաների եւ ծնողների հետ քննություն է տարվել․ իրականում այդ հիմքերը չկան։ 8 տարեկան աղջիկ երեխայի մասին է խոսքը։ Եթե նման բան լիներ, առաջինը ես կպայքարեմ նման բանի դեմ, եթե հիմքեր լինեին, բնականաբար, ես չէի թողնի այդպես»։

Ստացվում է՝ մի կողմում 8-ամյա երեխայի պատմածն է, մյուս կողմում՝ տնօրենի պնդումը, թե նման բան ընդհանրապես չի եղել։ Բայց, մեզ հասած տեղեկություններով, քրեական գործը դեռ չի կարճվել` շարունակվում է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Մենամարտի իններորդ ռաունդի ավարտին Բազինյանը տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Հաջորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել...

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի...

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80...

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝...

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև...