Առեղծվածային մահվան դեպք Շիրակի մարզի գյուղերից մեկում․ Շամշյան

7 Օգոստոսի, 2026

Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի գերեզմաններում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր ժամանած հանրապետական շտապօգնության Գյումրու ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Քրեական ոստիկանները գերեզմանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի դին, իսկ կողքին՝ հրազեն։

Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն․  նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերվել է մահացածի ծնողներից շիրիմների մոտ, ինչպես նաև նամակ, որում մասնավորապես գրված է․ «Ներս չմտնեք, ոչ մի բանի ձեռք չտաք զանգեք ոստիկանություն 02 համարին»։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է։

Նմանատիպ նյութեր

Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Թեման քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկություններն են։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է...

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Քննարկվել են նաև Մոսկվայի և Թեհրանի...

Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ. հարց կադաստրի կոմիտեի ղեկավարին

  «Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ասեմ՝ ինչու։ Կադաստրի կոմիտեն վարում է կադաստրային քարտեզ, որը ստեղծվել է արդեն անկախ Հայաստանի տարիներին՝ 1997-1998 թվականներից, եթե չեմ սխալվում։ Այդ տարածքների չափագրում կադաստրային քարտեզի...