Առեղծվածային մահվան դեպք Շիրակի մարզի գյուղերից մեկում․ Շամշյան

7 Օգոստոսի, 2026

Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի գերեզմաններում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր ժամանած հանրապետական շտապօգնության Գյումրու ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Քրեական ոստիկանները գերեզմանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի դին, իսկ կողքին՝ հրազեն։

Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն․  նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերվել է մահացածի ծնողներից շիրիմների մոտ, ինչպես նաև նամակ, որում մասնավորապես գրված է․ «Ներս չմտնեք, ոչ մի բանի ձեռք չտաք զանգեք ոստիկանություն 02 համարին»։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է։

Նմանատիպ նյութեր

Հարցվածների 50.7 տոկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում ՀՀ-ում. «GALLUP»

Հարցվածների 50.7 տոկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում ՀՀ-ում. «GALLUP»

Հայաստանում միանշանակ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ «GALLUP»-ի հարցման համաձայն այս կարծիքին են հարցվածների 33.6%-ը, ևս 17.1%-ը կարծում է, որ ավելի շուտ անհրաժեշտ է։ Հակառակ կարծիքին է հարցվածների 42.9%-ը, իսկ 6.5%-ը դժվարացել է...

Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. Պեսկով

Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. Պեսկով

Անվտանգության ոլորտում Հայաստանի հետ հետագա հարաբերություններ չկան։ Այս մասին նոյեմբերի 6-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Փախնցում է news.am-ը։ «Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին», - ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ...

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

«GALLUP»-ը հրապարակել է Հայաստանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը 1001 քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցման արդյունքները։ Հարցումների արդյունքում Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ առաքելական եկեղեցին․ Հարցվածների 59,1%-ը լիովին...

ՔՊ-ական նախկին պատգամավորին դարձրել են ՍԴ նախագահ չորրորդ փորձից, ապահովել են նվազագույն հինգ կողմ ձայն․ նոր մանրամասներ. «Փաստինֆո»

ՔՊ-ական նախկին պատգամավորին դարձրել են ՍԴ նախագահ չորրորդ փորձից, ապահովել են նվազագույն հինգ կողմ ձայն․ նոր մանրամասներ. «Փաստինֆո»

ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ նախագահ դարձրել են չորրորդ փորձից։ «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ  է հայտնում ՍԴ նախագահի ընտրության հարցով աշխատակարգային նիստից։ Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ այս անգամ եւս ընտրությունների առաջին փուլով ՍԴ նախագահ...

«Տապակա» ռեստորանի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են աշխատակցի կյանքի համար

«Տապակա» ռեստորանի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են աշխատակցի կյանքի համար

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 84...