Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ռուսաստանի ներխուժման առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության համար․ Սիբիգա

6 Օգոստոսի, 2026

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ուկրաինա կատարած առաջին այցի ընթացքում քննարկել ենք երկկողմ և միջազգային օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությունը, տևական խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը, տնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնման գործում Ադրբեջանի կարևոր ավանդը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է նշանավորում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ճանապարհին։ Մեր երկխոսությունը մնում է ակտիվ և բովանդակալից։ Այն հիմնված է բարձր մակարդակի կանոնավոր շփումների, գործնական համագործակցության և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված ընդհանուր հանձնառության վրա։

Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից ցուցաբերած հումանիտար օգնության համար, մասնավորապես՝ Ուկրաինայի էներգետիկ կայունությանն աջակցելու, կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնման և վերականգնողական աշխատանքներում ներդրած ավանդի համար։

Ուկրաինան բարձր է գնահատում մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի անշեղ աջակցությունը և հավասարապես հավատարիմ է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելուն։ Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս կաճեն՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների», — նշել է Սիբիգան։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...