+ 170 մլն եվրո․ Երկրորդ վարկը՝ մեկ օրում

6 Օգոստոսի, 2026

Փաշինյանի կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում երկրորդ խոշոր վարկը վերցնելու որոշումը կայացրեց։

Համաշխարհային բանկի հետ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին և 2026 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2026 թվականի հունիսի 3-ին և 8-ին ստորագրվել է 170,3 մլն եվրո արժողությամբ (200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք) «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը, որը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավվմանը:

Համաձայնագրի վարկավորման պայմաններն են՝

  • վարկի գումար` 170.3 մլն եվրո,
  • վարկային միջոցների մասհանման եղանակ՝ մեկ տրանշով տրամադրված վարկից մասհանման հայտեր ներկայացնելու միջոցով,
  • վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + փոփոխական սպրեդ, 19.06.2026թ. դրությամբ տոկոսադրույքը կկազմի 3.932% (6-ամսյա Euribor` 2.622%, սպրեդ՝ 1.31%),
  • վարկի ժամկետ՝ 28 տարի, որից արտոնյալը՝ 10 տարի: Վարկի մարումները կատարվում են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, ընդ որում առաջին վճարումը՝ 2036թ. հունիսի 15-ին, իսկ վերջինը՝ 2053թ. դեկտեմբերի 15-ին,
  • պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, պայմանագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի վարկառուի սեփական միջոցների հաշվին ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում,
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15–ին,
  • վարկառուն իրավունք ունի վարկի մասհանված մնացորդի լողացող տոկոսադրույքը փոխարկել ֆիքսված տոկոսադրույքի, և հակառակը, ինչպես նաև կատարել արժույթի փոփոխություն,
  • վարկի սպասարկման և մարման արժույթ՝ եվրո,
  • վարկային միջոցների մասհանումների վերջնաժամկետ՝ 30.09.2027թ:

Հիշեցնենք՝ կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում ևս մեկ վարկի համաձայնություն կայացրեց՝ 150 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես,...

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը...

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և...

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...