Սա ժողովրդավարություն չէ, սա իրավական, քաղաքական բեսպրեդել է․ Սևակ Խաչատրյան

5 Օգոստոսի, 2026

 

«Ժողովրդավարությունից շատ սիրուն, շատ ճիշտ եք խոսում, շատ լավ կարողանում եք հրամցնել, բայց իրական պատկերը լրիվ այլ է․ բազմաթիվ քաղբանտարկյալներ… Այդ ժողովրդավարության վառ արդյունքն է այսօր իմ գործընկեր Արթուր Սարգսյանի այստեղ չլինելը, հնարավորություն չունենալը, որպեսզի գա և մասնակցի խորհրդարանի աշխատանքներին։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձայն են տվել Արթուր Սարգսյանին, որպեսզի նրան տեսնեն խորհրդարանում՝ որպես պատգամավորի։

Այդ «ժողովրդավարության» դրսևորումներից է 70-ամյա Գագիկ Ծառուկյանին մի 30 հոգով՝ դիմակներով, սև շորերով, առանց որևէ դիմադրության գետնին տապալելը։ Այն դեպքում, երբ մարդասպանության բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, և մենք տեսանյութեր ենք տեսնում, թե ինչպես են, օրինակ, մարդասպանի ձեռքը հանգիստ բռնած, շոյելով տանում այս կողմ, տանում այն կողմ։

Սա ժողովրդավարություն չէ, սա ուղղակի, չգիտեմ՝ իրավական ասեմ, քաղաքական ասեմ, բեսպրեդելի դրսևորում է»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն...

Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով 99,85% ձայն

Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով 99,85% ձայն

Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Կադիրովը («Եդինայա Ռոսիա») արձանագրությունների 100%-ի մշակումից հետո հաղթում է հանրապետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85%-ը։ Այս մասին հայտնի է դառնում ԴԴ ԿԸՀ տվյալներից։ Հայտնում է interfax.ru-ն։ Կադիրովը...

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ

Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության...

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից․ Գագիկ Ծառուկյան

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ «35 տարի շարունակ մեր պետությունը, մեր ժողովուրդը անցան բազմաթիվ փորձությունների, մեծ հաղթանակների, պարտությունների, տնտեսական փլուզման, վերականգնման, անարդարությունների,...

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև․ ՀՅԴ

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև․ ՀՅԴ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը՝ հիմք ունենալով մեր նորօրյա պետականության ծննդյան...