Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան

7 Հուլիսի, 2026

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք պարզենք՝ Նիկոլը տկա՞ր է, թե՞ նարկոբարոն:
Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է։ Դա նույնիսկ թաքցնելու փորձ չի էլ արվում, որովհետև այդ հրահանգները Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի անգամ հրապարակայնորեն է տվել դեռ վաղուց։
Բայց հիմա նույնիսկ դրա մասին չեմ էլ ուզում խոսել։
Ուզում եմ խոսել այն մասին, թե քաղաքական հաշվեհարդարների համար պետությունը ինչ գին է վճարում՝ ընդամենը մեկ դրվագի օրինակով։

Նայում եմ, թե ինչ ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Հարյուրավոր ծառայողներ, ավտոմատավորներ, տասնյակ մեքենաներ, հատուկ տեխնիկա, հազարավոր ժամերի օպերատիվ աշխատանք։ Ամեն ինչ՝ սկսած հեռավոր գյուղում որևէ քաղաքացու և նրա հարևանի փեսայի հեռախոսազրույցների գաղտնալսումից, մինչև դրոններով հետևել, տեսանկարահանումը, շուրջօրյա վերահսկողությունն ու նախընտրական շրջանում գրեթե յուրաքանչյուր քաղաքականապես մի փոքր ակտիվ քաղաքացու նկատմամբ իրականացվող օպերատիվ 24 ժամյա միջոցառումներ։

Այս ամենի հերթական դրսևորումը դարձավ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրականացված լայնածավալ «օպերացիան»՝ հարյուրավոր ծառայողներով, հատուկ տեխնիկայով, ավտոմատավորներով և աննախադեպ ծավալի պետական ռեսուրսների ներգրավմամբ։

Եվ այստեղ ակամա հարց է առաջանում մոտս։
Եթե այս հսկայական ռեսուրսների թեկուզ փոքր մասը նույն հետևողականությամբ ուղղվեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, եթե նույն ջանասիրությամբ բացահայտվեին նարկոբարոնները, ձերբակալվեին «զակլադչիկները», Ձերբակալվեին նաև այն սահմանային «կույր» աշխատակիցները, որոնք «չեն նկատում» Հայաստան մուտք գործող տոննաներով թմրանյութը, վերացվեին թմրանյութերի մատակարարման ցանցերը, ապա արդյո՞ք այսօր Հայաստանը կհայտնվեր այն վիճակում, երբ թմրանյութերի շրջանառությունն արդեն ազգային անվտանգության սպառնալիք է դարձել։
Այս իշխանությունն ապացուցել է, որ երբ կա քաղաքական հրահանգ, ունի և՛ ուժ, և՛ ռեսուրս, և՛ կազմակերպվածություն։ Հետևաբար խնդիրը ոչ թե հնարավորությունների բացակայությունն է, այլ քաղաքական առաջնահերթություններն ու կամքը։
Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչո՞ւ նույն քաղաքական կամքն ու վճռականությունը չեն դրսևորվում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում։

Իշխանությունը կարող էր միաժամանակ նույն վճռականությամբ պայքարել և՛ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և՛ իր քաղաքական հակառակորդների դեմ։ Մեկը մյուսին չէր խանգարում։ Մենք տեսնում եմք, որ ուժային կառույցներն ունեն բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ երկու և ավել ուղղություններով էլ արդյունավետ աշխատելու համար։
Բայց նրանք դա չեն անում։
Եվ սա ծնում է ընդամենը երկու հնարավոր բացատրություն։
Առաջինը՝ նրանք թքած ունեն, որ թմրանյութերի շրջանառությունն արդեն ազգային աղետի է վերածվել՝ կործանելով հազարավոր երիտասարդների, ընտանիքների և ապագա սերունդների ճակատագրերը։
Երկրորդը՝ նրանք ունեն շահ կամ հովանավորչական կապեր այն հանցավոր խմբերի հետ, որոնք զբաղվում են թմրամիջոցների շրջանառությամբ։

Ու դե 3-րդ տարբերակն էլ կա
Որ իր մեջ միավորում է առաջին երկուսը՝ և՛ թքած ունեն մարդկանց ու նրանց ապագայի վրա, և՛ այս կամ այն կերպ առնչվում կամ հովանավորում են այդ հանցավոր ցանցերի գործունեությունը։
Թող այս երեք տարբերակներից ընտրեն այն, որը, իրենց կարծիքով, ամենաքիչն է իրենց վնասում։
Բայց որ տարբերակն էլ ընտրեն, այս իրավիճակը ծնողը այս իշխանությունն է:
Եվ հիմա մեկ հարց քեզ, Նիկոլ. դու տկա՞ր ես իրական հանցագործների դեմ պայքարում, թե՞ նարկոբարոն»:

Նմանատիպ նյութեր

Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։ ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1...

«Ազդանշան Կրեմլին». Եվրոպական  մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ

«Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ

Եվրոպական մամուլի լուսաբանման մեջ ներկայումս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը միայն կոռուպցիոն գործ չի ներկայացվում։ Հատկապես Euronews-ի մոտ այն շատ հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ: Euronews — ամենաուժեղ շեշտը...

Չեմ կարող հիշել մի խոստում, որ Նիկոլ Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել․ Քրիստինե Վարդանյան 

«Ես պիտի փորձեմ ելույթով բացատրել՝ այս երկու օրերին ինչ է կատարվում, բայց, որ ավելի կարևոր է, ինչու է այս ամեն ինչը կատարվում։ Բոլորդ լսել եք լուրը՝ երկրորդ նախագահի 2 ամսով կալանավորելու մասին։ Այս ամեն ինչը մատուցվում է Նիկոլ Փաշինյանի...

Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են․ Արթուր Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

  «Երկու օր է արդեն՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակալությունը, որը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, հաղթարշավում Հայաստանի Հանրապետությունում: Նիկոլ Փաշինյանի՝ այստեղից հնչած ուղիղ հրամանով իրավապահ...

Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել

Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել

Օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ SHAMSHYAN.com զանգահարած կալանավորներից մեկի հարազատը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 66 խցում, որտեղ,...