Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում։






