Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

4 Հուլիսի, 2026

Մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում են։

«Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական, հերթական ժողովուրդ չէ։ Մենք հավատում ենք, որ աշխարհի 2000 ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ընտրյալ ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն։ Դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնական գրքերում. առաջինը՝ Արարատի փեշերին մարդկության երկրորդ վերածննդի փաստով, և երկրորդը՝ այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը, որը, բացի Արարչից, միաստվածությունն ընդունել է որպես պետական կրոն։ Միաստվածությունը, ոչ միայն քրիստոնեությունը։ Եվ այս ճակատագիրը, որ մեզ հասել էր, իր հիմնական ուղերձն այսպիսին էր՝ տարածել այդ գաղափարները, ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին օրինակ լինել»,-  ասել է Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է, ավելի հեշտ ճանապարհն ընտրելը։

«Աշխարհում կա ևս մեկ ազգ, որը պատմականորեն ընտրյալ է և ունի առաքելություն։ Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ազգն իր առաքելությունն ընդունել է ինքնակազմակերպման միջոցով, չի խուսափել դրանից, կատարել է այն և այսօր էլ համարվում է աշխարհի տնտեսական ամբողջ կապիտալի 15 տոկոսի տերը և հզորագույն պետություններից մեկի ներկայացուցիչը։ Խոսքը հրեա ազգի մասին է։ Մենք էլ, ունենալով ճակատագրի կողմից ընտրված նույն առաքելությունը, ընտրել ենք այլ ճանապարհ՝ խուսափել այն ճակատագրից, այն պատասխանատվությունից, որը դրված է ընտրյալ ազգի առջև։ Բայց մեր առաքելությունն է մեր ժողովրդին, անգամ այն հատվածին, որը այսօր ուզում է ապրել որպես սովորական, հերթական ժողովրդի ներկայացուցիչ, ցույց տալ, որ մենք ունենք առաքելություն, մենք ընտրյալ ժողովուրդ ենք, և այդ առաքելությունը ստանձնելով՝ մեր երկրին բերել փառք և հզորություն»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...