ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

24 Հունիսի, 2026

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ Սահմանադրության պահանջը չի կատարվել և հունիսի 7-ի ընտրություններն չեն եղել ազատ և արդար;

«Այս ընտրությունները նրանով են «հետաքրքիր», որ փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը, այնուհետև հունիսի 7-ից հունիսի 14-ը, մենք ունեցել ենք զանգվածայաին կազմակերպված ձևով ընտրախախտումներ»,-ասաց Վարդևանյանը, հավելելով որ իր արտաբերած ձևակերպումների հիման վրա ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր։

Տեսանյութին կից վարդևանյանը գրում է.

«Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին:

Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է պարզապես հիշեցնել, որ իրավունքը չի կարող նսեմացվել:

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»

 

Նմանատիպ նյութեր

Չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ․ Գեղամյան

Չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ․ Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձինց երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների...

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Նախագծի համաձայն՝...

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Փոփոխությունների համաձայն՝ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի...

Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում

Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում

Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի...