Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները։
Գլխավոր կետերը՝
«Բոլոր ճակատներում» պատերազմի անհապաղ և մշտական դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորմամբ։
ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին։
ԱՄՆ-ն 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերացնում է ծովային շրջափակումը և դուրս բերում զորքերը Իրանին հարակից շրջաններից։
Հորմուզի նեղուցը բացվում է 30 օրվա ընթացքում՝ Իրանի պահանջների պահպանմամբ։
Իրանական նավթի վաճառքը դուրս է բերվում պատժամիջոցների ազդեցությունից։
Այնուհետև՝ 60 օրվա ընթացքում, կողմերը բանակցություններ կանցկացնեն միջուկային հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար։
ԱՄՆ-ն պետք է ապասառեցնի Իրանի 24 միլիարդ դոլարի ակտիվները, որոնց կեսը՝ միջուկային թեմայով բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո։
Իրանի հրթիռային ծրագիրը և Թեհրանի կողմից տարածաշրջանային դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը չեն ընդգրկվում հնարավոր համաձայնության քննարկվող թեմաների շարքում։




