Լավրովը ժամանել է ԱՄՆ

30 Հոկտեմբերի, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ատլանտա՝ G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։ Հայտնում է Ռիա նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, քննարկումների հիմնական թեման կլինի համաշխարհային տնտեսության իրավիճակը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումների միտումները։

G20-ի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստական բնույթ կկրի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի համար, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 14-15-ը՝ Մայամիում։

Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրվել է այդ միջոցառմանը։

Երեքշաբթի օրը Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Պուտինի անձնական մասնակցության վերաբերյալ որոշումը դեռևս չի ընդունվել։

Նմանատիպ նյութեր

Թղթածրար՝ Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին․ ՀՅԴ Հայ դատ

Թղթածրար՝ Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին․ ՀՅԴ Հայ դատ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ» թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թվակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ...

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։...

Նոյեմբերի 1-ին Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Նոյեմբերի 1-ին Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց...

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքներով՝ Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել էր 23 729 ձայն։ Ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից ՔՊ-ի...