Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները

12 Հունիսի, 2026

Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները։

Գլխավոր կետերը՝

 «Բոլոր ճակատներում» պատերազմի անհապաղ և մշտական դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում։

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորմամբ։

ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի  ներքին գործերին։

ԱՄՆ-ն 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերացնում է ծովային շրջափակումը և դուրս բերում զորքերը Իրանին հարակից շրջաններից։

Հորմուզի նեղուցը բացվում է 30 օրվա ընթացքում՝ Իրանի պահանջների պահպանմամբ։

Իրանական նավթի վաճառքը դուրս է բերվում պատժամիջոցների ազդեցությունից։

Այնուհետև՝ 60 օրվա ընթացքում, կողմերը բանակցություններ կանցկացնեն միջուկային հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար։

ԱՄՆ-ն պետք է ապասառեցնի Իրանի 24 միլիարդ դոլարի ակտիվները, որոնց կեսը՝ միջուկային թեմայով բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո։

Իրանի հրթիռային ծրագիրը և Թեհրանի կողմից տարածաշրջանային դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը չեն ընդգրկվում հնարավոր համաձայնության քննարկվող թեմաների շարքում։

Նմանատիպ նյութեր

27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. «27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց...

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է նոյեմբերի 1-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Կոշի Սուրբ Ստեփանոս Լուսագյուղի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Թալինի Սուրբ Աստվածածին Բյուրականի...

«Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ

«Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն ամրանում է օկուպացված Սև լճի հատվածում։ Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, թե իբր սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի տարածքները հետ են վերադարձվելու,...

Զոհ՝ բանակում․ զինծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով

Զոհ՝ բանակում․ զինծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Հայտնում են ՀՀ Պաշտպանության...