Կովկասում կարող են ձևավորվել լարվածության նոր օջախներ. ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է տեսնում

10 Հունիսի, 2026

Հունիսի 9-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ, մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցութան անդամ պետությունների իրավասու մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՊՀ անդամ պետությունների ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի կողմից։

Պլենար նիստում ունեցած ելույթում Սեմերիկովը ներկայացրել է միջազգային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի մանրամասն վերլուծություն։ Խոսելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա սպառնալիքների մասին՝ նա նշել է, որ զսպման հիմնարար մեխանիզմների թուլացման պայմաններում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում քաղաքական և տնտեսական շահերի առաջմղման նպատակով և ներառվում են հիբրիդային պատերազմների համակարգում։

Սեմերիկովի խոսքով՝ հատկապես լարված իրավիճակ է ձևավորվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների ուղղությամբ։

«Հիմնական սպառնալիքը գալիս է այսպես կոչված «քաղաքակիրթ» Եվրոպայի երկրներից, որոնք տարված են ռևանշիստական և ռազմատենչ տրամադրություններով։ Նկատվում է ռազմական ծախսերի կայուն աճ։ Լուրջ վտանգ են ներկայացնում Կալինինգրադի մարզի վրա հարձակվելու, ինչպես նաև Կալինինգրադի և Մերձդնեստրի տրանսպորտային ու տնտեսական շրջափակում իրականացնելու կոչերը։ Միևնույն ժամանակ, Կովկասյան տարածաշրջանում հակամարտային ներուժը շարունակում է բարձր մնալ։ Կարծում եմ՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճն այս տարածաշրջանի երկրների վրա կարող է ստեղծել լարվածության նոր օջախներ», – հայտարարել է նա։

Սեմերիկովը նշել է նաև, որ Աֆղանստանը շարունակում է մնալ Կենտրոնական Ասիայի անվտանգության վրա ազդող հիմնական գործոններից մեկը, քանի որ այդ երկրի տարածքից բխում են ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և արմատական գաղափարների տարածման սպառնալիքներ։

Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում համագործակցության, դերադիկալացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման և հակաահաբեկչական գործունեության գիտակրթական ապահովման հարցերը։

Խորհրդակցության ավարտին ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որով մասնակիցները, մասնավորապես, վերահաստատել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում գործնական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու իրենց վճռականությունը։ Նրանք ընդգծել են համագործակցության օպերատիվ, կանխարգելիչ, նորմաստեղծ և գիտակրթական բաղադրիչների փոխկապակցման կարևորությունը, ինչպես նաև հաստատել են Անկախ Պետությունների Համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերի հետագա համախմբման նկատմամբ իրենց հետաքրքրվածությունը՝ Եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման նպատակով։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է երեք կազմակերպությունների համագործակցության զարգացման «Ճանապարհային քարտեզի» իրականացմանը, որը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին այդ կազմակերպությունների գլխավոր քարտուղարների կողմից։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականների համար ամեն ինչ նորմա՞լ է․ Արամ Վարդևանյան 

«Նախ՝ մեր հայրենակիցներին ուղղակի տեղեկացնենք, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մի բանի համար, իհարկե, անկեղծորեն վատ ենք զգում՝ Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ, ձեր աչքերում, ձեր ընկալումներում, մեղմ ասած, շատ է...

Պուտինը կարևորել է Մելանյա Թրամփի դերը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում

Պուտինը կարևորել է Մելանյա Թրամփի դերը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում։ Նրա խոսքով՝ առաքելության նպատակն է օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Պուտինի խոսքով՝ Ալյոշկիում իրավիճակը վաղուց էր...

Փաշինյանը սպառնում է շրջափակել ԱԺ-ն՝ սահմանադրությունը փոխելու համար

  «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական...

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է...

Մարդիկ, ովքեր ամիսներով մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին կերան ու վատ կերան․ Նարեկ Կարապետյան

  «Այսօր ինչ տեղի ունեցավ, դա ընդհանրապես խորհրդարանականության սովորական պրոցես է։ Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ։ Ու այն մարդիկ, ովքեր ամիսներով ուղղակի մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին...