Երբ կառավարությունը սկսում է խաղալ կրակի հետ, վառվում է, այրվում է ժողովուրդը․ Ռոբերտ Քոչարյան 

5 Հունիսի, 2026

«Յուրաքանչյուր ընտրություն, սիրելի հայրենակիցներ, դա առաջին հերթին հաշվետվություն է կատարած աշխատանքների համար և նոր ծրագրերի ներկայացում՝ ապագայի համար: Քանի որ այս իշխանությունը տապալել է ամեն ինչ, հաշվետու լինել չի կարող, որովհետև առարկա չկա հաշվետու լինելու համար:

Իրենք այս քարոզարշավը և այս ընտրությունը փորձել են վերածել հետևյալի՝ Հայաստանի այս փոքր տարածքը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ, ինչը հեչ լավ տեղ չի և վտանգավոր տեղ է փոքր պետությունների համար:

Այս տեսանկյունից ընտրությունները իսկապես բավական տարօրինակ են, երբ իշխող կուսակցությունը, իշխող թիմը ընդհանրապես չի խոսում կատարած աշխատանքների մասին: Եթե խոսա, պիտի խոսա, թե ինչպես է պարտվել պատերազմում, ինչպես է հրահրել պատերազմը և ով է մեղավոր 5000 զոհերի համար, 12000 վիրավորների համար, կորցրած տարածքների համար, կորցրած Արցախի համար և 150 000 փախստականների համար:

Դրան գումարեք առնվազն 80 միլիարդ դոլարի վնաս, որը հասցվել է հայ ժողովրդին, հայությանը: Բոլորդ գիտեք՝ ով է մեղավոր»,- այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, «Հայաստան» դաշինքի անդամների և աջակիցների ամփոփիչ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...