Ազատվեք ձեզ էս կեղտի մեջ խորացնել փորձող իշխանությունից․ փաստաբան

5 Հունիսի, 2026

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԴՆՈ
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նյութ է տարածել, որում գաղտնալսվողներից մեկը երգում է « միասին կարող ենք սաղի մաման ….»
Զարմանալիորեն արարքը չի որակվել խմբակային բռնաբարության նախապատրաստության հոդվածով, այլ նշվում է ենթադրյալ ընտրական իրավախախտման մասին:
Ու եթե էս տեքստը անհրաժեշտ չի իրավախախտումը նկարագրելու համար, հնարավոր է, որ դրվել է ապագայում որևէ տեսակի հանցանքի կանխման կամ նախականխման իրավական շահից ելնելով:
Երաշխավորում եմ, որ իշխանափոխությունից հետո ոչ մեկի մայրը չի տուժելու, բայց առանձին ցուցակով մարդիկ օրինական դատական ակտերով`իրավունքների լրիվ պաշտպանությամբ, տեղակայվելու են քրեակատարողական հիմնարկներում երկարատև կեցության, այդ թվում ընտրական հանցանքներ կատարած անձանց հետ:
Իսկ եթե լուրջ, հարգելի քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, պետական պաշտոնատար այլ անձինք, դուք գիտեք, թե ինչ է պետք անել էս կողտոտ միջավայրից ազատվելու ու արժանապատիվ ծառայություն իրականացնելու համար: Ազատվեք ձեզ էս կեղտի մեջ խորացնել փորձող իշխանությունից:
Դրա համար հունիսի 7-ին գնում եք ընտրատեղամաս ու քվեարկում ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:
Ձեր արժանապատիվ ապագան ձեր ձեռքերում է:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․ «2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:...

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար...

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...