Մենք ոչինչ չենք սկսելու զրոյական կետից․ դա է արդյունավետ կառավարման տրամաբանությունը․ Ռոբերտ Քոչարյան 

2 Հունիսի, 2026

«Սովորաբար կան բառեր, որոնք արտաբերելիս ինչ-որ պատկեր ես տեսնում, ինչ-որ բանի հետ ես կապում այդ բառը։

Օրինակ՝ եթե ասում ես «սար», ինձ համար առաջին հերթին Արարատն է գալիս աչքիս առաջ։ Եթե ասում ես «լիճ», երևի յուրաքանչյուր հայի մտքում առաջինը Սևանն է հայտնվում։

Եթե ասում ես «կզած առաջնորդ», «հող հանձնող», «պարտվող»՝ ո՞ւմ պատկերն է գալիս։ Հիմա մենք ուզում ենք, որ այդ բառերն ընդհանրապես մոռացվեն, մի կողմ դրվեն, այլևս չհիշվեն։

Այս քարոզարշավը բավականին ծանր ու մրցակցային քարոզարշավ է։ Միաժամանակ նաև կիրառվող մեթոդներով՝ կեղտոտ քարոզարշավ է։

Բայց հենց այս քարոզարշավի ընթացքում «պարտություն», «պարտություն», «պարտություն» բառերը լսելիս անընդհատ մի կերպար է հայտնվում աչքի առաջ՝ պարտության, Եռաբլուրի եռապատկման և բազմաթիվ այլ ողբերգությունների խորհրդանիշ դարձած կերպարը։

Քիչ է մնացել։

Մենք կարող ենք ազատվել և՛ այդ պատկերից, և՛ այդ ծանր հոգեբանական վիճակից»,- այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի  փաստաբանական խումբը։ «71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն...

Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են խմբավորված հարցաշարերով

Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են խմբավորված հարցաշարերով

Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: A, B կամ C կարգի...