Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»

2 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Սոցիոլոգիան ու հատկապես սոցիոլոգիական հարցումները գնալով ավելի ու ավելի շատ կիրառվում են ոչ թե հանրության վերաբերմունքն ու ընկալումները հետազոտելու համար, այլ որպես քաղաքական PR գործիք: Ավելի պարզ՝ կայուն տպավորություն է ձևավորվել, որ այդ հարցումները ոչ թե հանրության կարծիքը պարզելու, այլ այդ կարծիքի վրա ներազդելու, ուղղորդելու նպատակ են հետապնդում, հաճախ՝ անթաքույց: Ըստ որում, միայն Հայաստանի մասին չէ խոսքը: «Սոցիոլոգիական հարցումները», որպես PR-ի, քաղաքական ներազդման միջոց վաղուց են կիրառվում Արևմուտքում՝ ժամանակակից ժողովրդավարության «գուրուների» կողմից: Այդ «գործիքը» նրանք կիրառում են նաև ու հատկապես այն երկրների դեմ կամ երկրներում, որտեղ ունեն իրենց որոշակի շահերը կամ հետաքրքրությունները:

Վերը ասվածի տրամաբանության մեջ է, եթե չասենք՝ ասվածի գործնական արտացոլումն է առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախօրեին Եվրոպայից ուղարկված շատ ու շատ կասկածելի (շատ մեղմ ասած) «հարցումը», որը ոչ մի աղերս չունի փաստացի իրականության հետ: Առավել ևս, որ «Բրևիս» ընկերությունը հետո նշել է, թե EuroNews-ով հրապարակված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իրենց կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները:

Չնայած նման հերքմանը, այնուամենայնիվ, Արևմուտքի նման «հիբրիդային պատերազմին» կարիք կա անդրադառնալու, առավել ևս, որ տարածողը պատահական «հարթակ» չէ:

Դեռ մի կողմ դնենք այն, որ այդ «հարցմամբ» Փաշինյանին մի այլ կարգի տոկոսներ են նկարել: Շատ ավելի հետաքրքիր են կեղծ ինֆորմացիայի տարածման մանրամասները և այն, թե ով է սկզբնաղբյուրը, և ովքեր են տարածել Հայաստանում: Նախ՝ պետք է նշել, որ դա ներկայացվում էր որպես «հեռախոսային հարցում»: Ընդհանրապես, հեռախոսային հարցումներն ամենևին վստահելի չեն կարող դիտվել մեր երկրում, մեր հասարակության մեջ ու մեր պայմաններում: Իրավիճակում, երբ հանրության դեմ իշխանությունները ահաբեկման, ոստիկանապետական ճնշման և համատարած գաղտնալսումների «քաղաքականություն» են վարում, շատ-շատերը, որոնք ընդդիմադիր ուժերի կողմնակից են, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, ակնհայտորեն խուսափում են հեռախոսային նման զրույցներից, առավել ևս՝ խուսափում են հեռախոսով ասել, թե որ ուժին են պատրաստվում ձայն տալ: Վերը նշված թվերը, այն է՝ պատասխանել է հազիվ 0,3-05 տոկոսը, վկայում են նաև դրա մասին:

Ինչ վերաբերում է հանրային կարծիքին ու իրական տրամադրություններին, ապա «դաշտային պայմաններում» իրականացված ոչ հեռախոսային հարցումների արդյունքները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում: Մեր ունեցած տեղեկություններով, պատկերը «եվրոհիբրիդային» հարցումներից էապես է տարբերվում, եթե չասենք, որ լրիվ հակառակն է:

Իրական հարցումների արդյունքներով, Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ մի կերպ չեն մոտենում վերարտադրվելու համար անհրաժեշտ ցուցանիշին: Էլ ավելին՝ նրանք շատ հեռու են դրանից: Պարզ ասած՝ Փաշինյանն առավելագույնը կարող է հաջորդ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պաշտոնի հավակնել:

Փոխարենը, հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և ԲՀԿ, նոր իշխանություն ձևավորելու շատ իրական հնարավորություն ունեն: Ավելին, կան տեղեկություններ, որ ոչ միայն երեք խոշոր ուժերը ձևավորում են իշխանություն, այլև անցողիկ շեմը կարող է հաղթահարել ևս 2-3 ուժ, օրինակ՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերը», Հայկ Մարությանի «Նոր ուժը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»:

Այս ամենի մեջ, արդեն անկախ բոլոր հարցումներից, առանցքայինը տրամադրությունն է, կոնկրետ՝ քվեարկությանը ակտիվ մասնակցելու տրամադրվածությունը, որը բարձր է: Իսկ դա ամենից կարևորն է ու կարող է վճռորոշ նշանակություն ունենալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...