Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որպեսզի չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դուք դա հիշում եք: Որպեսզի նրանք՝ հայերը, ովքեր նոր են դուրս եկել մի պատերազմից, դրա պատճառով չհայտնվեն ծանր իրավիճակում: Պետք չէ շտապել: Պետք է պարզապես մտածել, պետք է իմաստուն մարդ լինել»,- հավելել է Լուկաշենկոն։






