Հազարավոր զոհերի հիմնական մեղավորը և պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է․ Ռոբերտ Քոչարյան 

23 Մայիսի, 2026

Այս իշխանության ոճն է՝ խոսել ժողովրդավարությունից և անել ճիշտ հակառակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե հետևեք, թե որքան մարդ կա ընդդիմադիր ցուցակներում քրեական գործերի տակ, տնային կալանքի տակ, ապա կտեսնեք, որ Հայաստանի պատմության մեջ նման բան պարզապես չի եղել։ Սա յուրահատուկ իրավիճակ է։

Եվ ամենատհաճն այս ամենում եվրոպացիների լռությունն է։ Ուղղակի carte blanche են տվել՝ ասում են՝ «Ինչ ուզում եք, արեք, մենք միևնույն է ասելու ենք, որ դուք ժողովրդավար եք»։

Սա կրկնակի աջակցություն է, այո, կրկնակի ստանդարտների կիրառում է։ Սա այն դեպքն է, երբ աշխարհաքաղաքական շահերը գերադասվում են ամեն ինչից։ Եվ սա լուրջ վնաս է հասցնելու ժողովրդավարացմանը Հայաստանի Հանրապետությունում։

Ինչ վերաբերում է մարդկանց, որոնց ասում են՝ «Ինչո՞ւ չեք մահացել», «Ինչո՞ւ Ղարաբաղի էլիտան չի մահացել»․ կոնկրետ ինքը և ՔՊ-ի էլիտան Հայաստանի տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր են հանձնել, և նույն հարցը կարելի է իրենց տալ՝ այդ տարածքների համար ինչո՞ւ չգնացիք, չկռվեցիք, ինչո՞ւ չմահացաք, եթե իրենց համար տրամաբանությունն այդպիսին է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...