Եթե մնա Նիկոլ Փաշինյանը, պատերազմ կսկսվի․ Ռոբերտ Քոչարյան

16 Մայիսի, 2026

 

«Տպավորություններս շատ դրական են։ Նախ՝ սա հնարավորություն է շփվելու մարդկանց հետ, հասկանալու իրական տրամադրությունները։ Նախընտրական միջավայրը բավական մրցակցային է։ Ծրագրերը բավական նման են, խնդիրները՝ նույնպես, և շատ մեծ բևեռացում է նկատվում»,- Վեդիում քարոզարշավից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ «Ձեր ցուցանիշները երրորդն են կարծես, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, և կարո՞ղ է արդյոք այս իրավիճակը փոխվել»,- նախագահ Քոչարյանը պատասխանեց․ «Նախընտրական քարոզարշավը նոր է մեկնարկել, և մենք, անկասկած, պայքարելու ենք մեր դիրքերի համար։ Հիմա սոցիոլոգիան Հայաստանում որոշակիորեն խնդրահարույց է։ Պատճառն այն է, որ դրանք հիմնականում հեռախոսային սոցիոլոգիական հարցումներ են։ Իսկ քանի որ այս իշխանությունը շաբաթը երկու անգամ հրապարակում է տարբեր շտաբների և այլոց հեռախոսային խոսակցություններ, մարդիկ հասկանում են, որ ամեն ինչ լսվում է։ Եվ չեմ կարծում, որ հեռախոսային սոցիոլոգիան տալիս է այն օբյեկտիվ պատկերը, որն իրականում կա»։

Մեկ այլ հարցի՝ «Ասում են, որ եթե դուք գաք իշխանության, պատերազմ կսկսվի։ Նույնիսկ ժամկետներ է նշում Փաշինյանը», Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե մենք իշխանության չգանք և մնա Նիկոլ Փաշինյանը, պատերազմ կսկսվ։ Սա մարդ է, որը բերեց մեկ մեծ պատերազմ, որտեղ պարտվեց, բերեց երկու փոքր պատերազմ, որոնցում նույնպես պարտվեց։ Ի դեպ, թեկնածուներից միակը, որը պատերազմ բերեց Հայաստանի գլխին և պարտվեց այդ պատերազմում, ընդհանրապես իրավունք չունի խաղաղության մասին խոսելու, բայց ամենաշատը հենց ինքն է խոսում խաղաղությունից։ Սա պարադոքսալ է, բայց փաստ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։ «Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։...

Ի՞նչ լուր կա 4 մարզադաշտից, որոնց համար 2,5 միլիարդ դրամ է փոխանցվել․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին 

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է...

Ցավում եմ, որ դուք պատկերացում չունեք՝ կարող եք խոսել Գանձասարի մասին, թե՝ ոչ․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

  «Ես ուրախ եմ, որ դուք ասացիք, որ եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության մի մասը, և պատմամշակութային ժառանգության պահպանումը առաջնահերթություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք նո՞ւյն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ...

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Վերջինիս ռուսական անձնագիրը չեղարկվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ 2026 թվականի հունիսին նա բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների...

Ընտանիքը չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ․ Դավիթ Ղազինյան

  «Հնչեց գնահատական վատ հետևանքների, այսինքն՝ իրավաբանական դպրոցի վատ հետևանքների։ Արդյո՞ք ձեզ հետ համաձայն են փոխվարչապետը, Անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, առողջապահության...