Հունիսի 7-ը այս իշխանության արածների համար պատասխան տալու օրն է․ Քրիստինե Վարդանյան 

13 Մայիսի, 2026

Ամենաշատը մարդիկ մեզ ասում են՝ վախի մթնոլորտ կա, մարդիկ վախենում են։ Ասում են՝ լայքի համար են գործից ազատում, մասնակցության համար են գործից ազատում, նույնիսկ բարևելու համար գործից ազատում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այսպիսի մթնոլորտ, իսկապես, Հայաստանում երբեք չի եղել։ Բայց մի բան ունեմ ձեզ ասելու․ այն ամենը, ինչ այս իշխանությունը արել է այս յոթ-ութ տարիների ընթացքում՝ սկսած քաղաքացու վրա թքելուց, վերջացրած հարկերը բարձրացնելով, պատերազմներով, մարդկանց ապօրինի աշխատանքից ազատելով, միջնամատ ցույց տալով, քաղաքացիներին տուգանքի նյութ սարքելով, քաղաքները չզարգացնելով, պետական պարտքը մեծացնելով — այս ամենի պատասխանի օր կա։

Եթե վախեցնում են՝ մի եկեք հավաքների։ Բայց հունիսի 7-ին այդ ամեն ինչի պատասխանը պետք է տալ։ Հունիսի 7-ը այս իշխանության արածների համար պատասխան տալու օրն է։

Ու այդ պատասխանի ամենաարդար ձևը կլինի հունիսի 7-ին ընտրել 17-ին։ Որովհետև միասին կարող ենք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...