Վարչապետը մեխը վերցրած «ռազետկա» է ման գալիս, բայց հոսանքը ժողովրդին է խփում․ Ռոբերտ Քոչարյան

11 Մայիսի, 2026

 

«Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ինքը մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար, միայնակ՝ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է։ Իմ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ բոլոր նրանք, ովքեր 2021 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի համար, գիտակցո՞ւմ են, թե ինչ հետևանքներ է այդ քվեարկությունն ունեցել։ Հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ այդ գիտակցությունը, այնուամենայնիվ, այսօր կա։ Այս մարդը կա՛մ ընդհանրապես փորձից որևէ եզրակացություն չի անում, կա՛մ հատուկ ծրագիր է իրականացնում. ուրիշ բացատրություն ես այստեղ ուղղակի չունեմ: Գիտե՛ք, ասում են՝ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է, և միգուցե այդ ցավը հիշեցնելով՝ մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը»— այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ավինյանի տարօրինակ արդարացումը

«Ի դեպ»․ Ավինյանի տարօրինակ արդարացումը

Ի դեպ, Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ շենքերը խցանումներ չեն ստեղծում, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ՝ դրանով փորձելով րդարացնել Երևանում անկանոն շինթույլտվոււթյունները, սնկի պես աճող շենքերը։ Հետո մեղքը իրենից գցելու համար ասում է՝ 2021-ին էին...

ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել, բայց եղել են Արսենի անունն արատավորող շատ հայտարարություններ․ Նարեկ Կարապետյան

  «Մեր ընկեր Արսեն Գևորգյանի անժամանակ մահվան դեպքից հետո այսօր Ազգային ժողովում, որտեղ հավաքվել են՝ օրենքով պետք է հավաքված լինեն քաղաքական կարևոր դերակատարում ունեցող մարդիկ, ընդամենը մի հոգի է «Քաղաքացիական պայմանագիր»...

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները 5 հազարից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև լրացուցիչ տուգանային միավորներ։ Մասնավորապես, խստացվելու են սխալ կայանման, կանգառի արգելքի և մինչև...

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են օրենսդրական հիմք ստեղծել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են օրենսդրական հիմք ստեղծել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին առաջարկել է ձևավորել օրենսդրական հիմք «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գործընթացի համար և վերանայել իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալ ցանկացող անձանց...

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Թույլ չենք տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան երկար ինձ կպահեն կալանքի տակ»,-...