Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

6 Մայիսի, 2026

Լևոն Քոչարյանի օգնակամ Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով, թե «Քոչարյանը մեր իշխանության ժամանակ տղամարդու կերպարից դարձավ բլոգեր…»։ Տարբեր վիրավորանքներն էլ չցիտեմ։

Հարգելի պրն. Սիմոնյան, բլոգեր լինելու մեջ վատ բան չկա։ Բայց երբ դա ասում է մարդ, ով ժամանակին խաղացել է ակվարիումի ձկան դեր, չափազանց բնական կատարել բռնաբարվածի և բազմաթիվ նմանատիպ կերպարներ՝ կարծես այդ ամենի միջով անձամբ անցած լինի, ապա տարակուսելի է, թե ինչու է «բլոգեր» բառը հնչեցնում որպես վիրավորանք։

Իսկ թե իրականում Ռոբերտ Քոչարյանը ինչ դարձավ ձեր իշխանության օրոք՝ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, թե ինչ է դառնալու ձեր իշխանությունից հետո։ Քոչարյանը դառնալու է ձեզ չներողը, ձեր քաղաքական մղձավանջը, ձեր գիշերային վախը, այն մարդը, ով ձեզ ստիպելու է պատասխան տալ այս երկրի գլխին բերած աղետի համար։ Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը։

Մինչ դուք ամբիոններից զբաղված էիք ցինիզմով, էժան ծաղրով ու քաղաքական խեղկատակությամբ, Հայաստանը կորցնում էր անվտանգությունը, արժանապատվությունը, եկեղեցին և հազարավոր կյանքեր։ Դու, Ալեն, մեր պետությունը վերածեցիր նկարահանվածդ սերիալների մակարդակի։

Բայց կա մի բան․ ցանկացած իշխանություն մի օր վերադառնում է իրականություն։ Իսկ քո պարագայում այդ իրականությունը դաժան է լինելու։ Երանի ես տալու «ակվարիումային» ժամանակներիդ։
#Ստանալու_ենք_միասին #Հայաստան_դաշինք_17

Նմանատիպ նյութեր

Պետք է բոլորս համախմբվենք․ ժողովուրդը պետք է գիտակցի, որ փռված ասֆալտը չէ ամենակարևորը․ Աննա Մայիլյան

  «Մենք այնպիսի մարտահրավերների և արդեն անցած կարմիր գծերի առջև ենք կանգնած, որ պետք է քայլեր արվեն, և ժողովուրդն առաջին հերթին պետք է հասկանա, որ վտանգների առջև է։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ հիմա ամենակարևորը փռված ասֆալտը չէ, այլ...

Մենք այսօր քաղաքական պայքարի մեջ չենք․ մենք պայքարում ենք մեր թշնամիների դեմ․ Դավիթ Ամալյան 

  «Այսօր Ալիևին դեմ լինելը մտավորականի խնդիր չէ, սովորական մարդու խնդիր է։ 90-ականներին Ալիևին դեմ լինելը, առհասարակ Ադրբեջանի դեմ լինելը՝ դա ողջունելի էր։ Այսօր, փաստորեն, դա անընդունելի է։ Համախմբված ընդդիմության կողքին լինելը դեռ...

Հղի կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ

Հղի կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...

Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան

  «Երեկվա քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո ակնհայտ էր, որ մեր հիմնական նպատակը ավելի լայն հանրային-հասարակական շերտերի կոնսոլիդացիան է կոնկրետ օրակարգի շուրջ: Այսինքն՝ խնդիր չունենք միայն կուսակցություններով...

Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն. անկախ փորձաքննության արդյունքներ

Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն. անկախ փորձաքննության արդյունքներ

Հայաստանում գործող անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները հայտնի են․ Երեմյան կաթնամթերքում որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր...