Որևէ պատահական բան չի եղել, ամեն ինչ եղել է ծրագրված․ Լարիսա Ալավերդյան

4 Մայիսի, 2026

Խաղաղության գործընթաց գոյություն չունի, մենք հստակեցնենք, որ չունենք ո՛չ պայմանագիր, ո՛չ էլ պայմանագրի կից որևէ փաստաթղթեր։ Այս մասին մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Մենք այսօր ապրում ենք մի վիճակում, երբ որ հնարավորություն ունենք տեսնելու ոչ միայն Հայաստանի իշխանության կարծիքը, այլև Ադրբեջանի, այլև Թուրքիայի, այլև Պակիստանի և այլ պետությունների: Ու մենք տեսնում ենք, որ այս ամենը խոսակցությունները, որոնք խոսում են խաղաղության մասին, որոնք խոսում են միջանցքի կամ կոմունիկացիայի մասին, ամբողջովին մի բանի մասին են խոսում, դա կապիտուլյացիայի շարունակությունն է, կապիտուլյացիայի, որը տեղի է ունեցել 20 թվականին, որը եղել է պայմանավորված, որովհետև այսօր ես ավելին ունեմ փաստարկներ դա հաստատելու, քան 20 թվականին: Իրապես, եթե ընթերցեք ոլորտը ելույթները, ապա կտեսնեք, որ այսօրվա վարչակազմի ղեկավարը խոսում է նրա մասին, որ մենք պետք է նախապես 18 թվականին ասեինք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Նա խոսում է նրա մասին, որ վերջապես Հայաստանը այսպես կոպիտ ասած ազատվեց այդ բեռից: Այսինքն որևէ մի պատահական բան չի եղել, դա եղել է ծրագրված և այդ ծրագիրը իրականացվում է մինչ այսօր: Ահա այսպես կոչված խաղաղության այս գործընթացով, որը նշանակում է, որ Հայաստանը դարձվում է, հստակ դարձնում են Թուրքիայի կամ նրա կցորդ Ադրբեջանի օգտագործման տարածք»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել,...

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ...

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...