Արդյո՞ք սա հայ մարդու հոգևոր արժեքների խեղաթյուրում չի. Սամվել Դպիր Գրիգորյան

30 Ապրիլի, 2026

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է. «Ինչո՞ւ Գառնու տաճար և ոչ թե` Էջմիածնի Մայր Տաճար

Նոր անձնագրերի նախագծում հայի քրիստոնեական հավատի խորհրդանիշ Էջմիածնի Մայր Տաճարի պատկերը չկա, բայց Գառնու հեթանոսական տաճարինը կա։ Ակամա առաջանում են հարցեր նման մոտեցման պատճառների մասին։

1․ Աշխարհի ո՞ր մի երկիրը, ունենալով աշխարհի հնագույն և առաջին քրիստոնեական Մայր Տաճարը, կհեռացներ այն իր պետական կարևորագույն փաստաթղթից։ Սա ինքնության խմբագրո՞ւմ է, թե՞ ինքնության ուրացում։

2․ Ո՞վ է Հայը՝ առանց Էջմիածնի, ուր իջել է Քրիստոս Աստված, զարկել մուրճով ու հրամայել այդտեղ կառուցել իր Եկեղեցու Մայր Տաճարը։

3․ Էջմիածինը հայության համար պարզապես շինությու՞ն է, թե՞ մեր պետականության պահպանման հոգևոր խարիսխն է եղել դարեր շարունակ, երբ պետականություն չենք ունեցել։ Այն չներառելը արդյո՞ք չի նշանակում հայ մարդուն փորձել զրկել իր պատմական հիշողության կարևորագույն շերտից։

4․ Ինչո՞ւ է առաջին քրիստոնյա պետության ժառանգորդը ներկայացվում հեթանոսական տաճարով, բայց ոչ քրիստոնեական գլխավոր սրբավայրով։

5․ Ո՞ւմ է ձեռնտու այն հայ մարդը, որը չունի հավատի հենարան, հոգևոր կողմնորոշիչ և կառչած է միայն քարերին, բայց չի արժևորում իր սրբությունները։

6․ Առաջարկածը տուրիստական բուկլե՞տ է, թե՞ պետական անձնագիր։ Պետական անձնագիրը պետք է արտացոլի տվյալ ազգի հոգևոր ուղենիշները, ոգին, ոչ թե էքսկուրսիոն երթուղին։

7․ Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել անցյալի հեթանոսական խավարի հուշակոթողին՝ անտեսելով քրիստոնեական լույսի կրող հավերժական փարոսը։

8․ Գառնին հայ մարդու համար հուշարձան է, իսկ Էջմիածինը ապրող սրբարան է, մեր հավատի սրբության սրբոցը, մարդկային պատմության մի սակրալ վայր։

9․ Ու՞մ է անհանգստացնում կամ սարսափեցնում Մայր Տաճարի պատկերը։

10․ Արդյո՞ք սա հայ մարդու հոգևոր արժեքների խեղաթյուրում չի»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի,...

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության...

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Եվրամիությունում չկա որևէ երկիր, որը սահման չունի Եվրոպական միության մյուս անդամ երկրների հետ, բայց դարձել է Եվրոմիության...

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային...

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Այսօր սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մոտ զգացվել է թուլություն,...