Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից

20 Ապրիլի, 2026

Shamshyan.com-ին դիմած ավտոբուսի վարորդը, ով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ նախընտրել է մնալ անանուն, ներկայացրել է համակարգի ներսում տիրող աղետալի իրավիճակը և հայտնել վարորդների տեսակետը. հաճախակի դարձած վթարների պատճառն իրենց ծանրաբեռնվածությունն է։

Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։ Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտապես գերհոգնած են և երբեմն պարզապես քնում են ղեկին։

Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող փակուղային վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին։

Նմանատիպ նյութեր

Քաղաքապետարանը որոշել է քանդել կրպակները. քաղաքացիները բողոքում են

Քաղաքապետարանը որոշել է քանդել կրպակները. քաղաքացիները բողոքում են

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այսօր  մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր բողոքով են հանդես եկել, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։ Սեփականատերերից Դավիթ...

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Մինչ ԵԽ-ում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ. «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ:...

ԱՊՀ-ն կշարունակի աջակցել եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորմանը. հայտարարություն

ԱՊՀ-ն կշարունակի աջակցել եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորմանը. հայտարարություն

Անկախ Պետությունների Համագործակցության 35-ամյակի կապակցությամբ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ: Մենք՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներս, ԱՊՀ-ի...

Վեհափառի՝ վարչապետին ուղղված հայրական հորդորը Հայրենիքի անվտանգության նկատմամբ մտահոգության արդյունք էր. Հայր Ասողիկ

Վեհափառի՝ վարչապետին ուղղված հայրական հորդորը Հայրենիքի անվտանգության նկատմամբ մտահոգության արդյունք էր. Հայր Ասողիկ

Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ և առիթ հանդիսանում Հայոց Հայրապետի ու Սուրբ Եկեղեցու հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար, այս...