Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած

20 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:05-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր 36-ամյա Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ Երևանի բնակիչ 22-ամյա Էլեն Ե.-ն և Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրա Դ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 46 երթուղին։

Նմանատիպ նյութեր

Օգնենք փրկել Արթուրի կյանքը․ բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 41,23%-ը հավաքվել է

Օգնենք փրկել Արթուրի կյանքը․ բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 41,23%-ը հավաքվել է

Ձեր շնորհիվ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 41,23%-ը հավաքվել է։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է օգտատեր Արամայիս Հայրապետյանը։ Մինչ այդ նա նշել էր. «Ժողովուրդ ջան, սա իմ ընկեր Արթուրն է՝ իր ընտանիքի հետ։ Ուզում եմ, որ իրենք դեռ շատ այսպիսի խաղաղ ու...

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է։ Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։ Շիրակի մարզի առաջին ատյանի...

«Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք». ֆրանսիական Conflits-ի անդրադարձը

«Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք». ֆրանսիական Conflits-ի անդրադարձը

Ֆրանսիական Revue Conflits աշխարհաքաղաքական հանդեսը հոկտեմբերի 16-ին հրապարակել է «ԵՄ-ն և մարդու իրավունքները․ Արևելքում ոչ մի նորությո՞ւն» վերնագրով հոդվածը, որում անդրադառնում է Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և...

35 զինծառայողի մահվան դեպք՝  այս տարվա առաջին տասը ամիսներին․ ո՞վ է պատասխանատու․ վերլուծաբան

35 զինծառայողի մահվան դեպք՝ այս տարվա առաջին տասը ամիսներին․ ո՞վ է պատասխանատու․ վերլուծաբան

Վերլուծաբան Տիգրան Դումիկայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է։ Այս տարվա առաջին տասը ամիսներին գրանցվել է 35 զինծառայողի մահվան դեպք. նույնքան, որքան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Այս վիճակագրության հետևում մարդկային կյանքեր են, մտահոգիչ իրողություններ, որոնք հուշում են...

Նախկին ՔՊ-ականը՝ Սահմանադրական դատարանի նախագահ

Նախկին ՔՊ-ականը՝ Սահմանադրական դատարանի նախագահ

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ։ Նա Սահմանադրական դատավոր էր ընտրվել 2026-ի մարտին։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...