Քաղաքապետարանը որոշել է քանդել կրպակները. քաղաքացիները բողոքում են

9 Հոկտեմբերի, 2026

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այսօր  մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր բողոքով են հանդես եկել, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։

Սեփականատերերից Դավիթ Նահապետյանը news-ի հետ զրույցում ասել է. «Դրանք մեր խանութներն են, 20-25 տարի առաջ, հայրս, հորեղբայրներս այս խանութները սարքել են, իշխանությունները թույլ են տվել, թղթերը հանել ենք։ Դրանք պետական վարձակալական հողի վրա լրիվ սեփական խանութներ են։ Գործունեություն ենք զարգացրել, հետո արդեն վարձով ենք տվել խանութները ու շարունակել ենք մեր աշխատանքը։ Մի 20–25 օր առաջ եկան թաղապետարանից, թե քաղաքապետարանից, լուրեր տարածեցին, թե խանութները քանդում են։ Հետաքրքրվեցինք, մեզ ասեցին, որ ձերը չեն քանդում, ձերը օրինական խանութներ են, եթե քանդեն, պետք է փոխհատուցում տան։

Անօրինականներից մեկը մերն էր, դա էլ քանդեցին, մինչև էսօր մի հատ ծպտուն չենք հանել, չենք բողոքել։

Բայց մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ մեր խանութներն էլ են ուզում քանդել։ Մենք մի քանի հոգով՝ սեփականատերերով ու վարձակալներով, գնացինք թաղապետարան ճշտելու, թե այլ լուրը ճիշտ է, թե սխալ։ Մեզ ասացին, որ բոլոր խանութները քանդվելու է։

Բայց ի՞նչ հիմքով, վարձակալներն ասեցին՝ ժամանակ տվեք, չուզեցան տան, ասեցին՝ գնացեք այլ տեղ տարածք գտեք, ձեզ համար ինչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ մարդը վեց տարի առաջ 500,000-ով խանութը վերցրել է, հիմա ուրիշ տեղ նույն կարգի խանութի վարձը 2 մլն դրամ է։

Մեզ 25 օր առաջ ասել են, որ չի քանդվելու, մարդն էլ գնացել է Չինաստան, ասենք, 50 հազար դոլարի ապրանք է բերել»,–ասաց նա։

Դավիթ Նահապետյանը նշեց, որ իրենց և բոլորի հողի վարձակալության պայմանագրերի ժամկետը լրացել է, չեն երկարացրել. «Բայց գույքը սեփական է, անշարժ գույք կադաստրում հաստատած սեփական անշարժ գույք է։ Ասում են՝ գերակա շահ է, բայց այդ դեպքում փոխհատուցեն գույքի համար, այդ գույքը քրտինքով աշխատած է։ Մեր եղածը ուզում են մեզանից առանց փոխհատուցելու վերցնեն, ու ոչ մի բան չեն ուզում տան։

Մեզ ժամանակ էլ չեն տալիս, որ դիմենք դատարան։ Այսինքն ոչ թե մեր եղածը քանդեն, նոր դիմենք դատարան, այլ դիմենք դատարան, ասենք ինչու ենք քանդում մեր եղածը։ ։ Ես 25 տարի բոլոր հարկերը մուծել եմ, անօրինական շինության տերերը չեն մուծել, բայց հիմա երկուսինս էլ քանդում են, բա իմ առավելություն ո՞րն էր։ Ասում է՝ առավելությունն այն է, որ բարեխիղճ աշխատել եք։ Բայց ախր նույն ձրով պատժվում ենք առանց փոխհատուցման։ Ես խոսակցություններ եմ լսել, որ այս հետևի խանութների գիծը շենքեր են սարքելու։ 150 ընտանիք մնում է առանց ոչ մի բանի, դա ո՞նց եղավ հանրային շահ։ Մենակ հացի փռում 30 հոգի աշխատող կա»։

Սեփականատիրոջ ներկայացմամբ, իրենց հողի վարձակալության ժամկետները լրացել է 2018-2020 թվականներին ու առանց որևէ պատճառի վարձակալությունը չեն երկարաձգել։

Բնակիչներից մեկ ուրիշն էլ հավելեց. «Թաղապետարանից մեզ ասում են, որ եթե մենք ձեզ ժամանակ տանք, դուք դատարանից թուղթ կբերեք, մենք չենք կարողանա քանդել, այսինքն ապօրինի են քանդում հիմա։ Դատարան դիմելու և միջանկյալ միջոց կիրառելու թուղթ ստանալու համար 7-10 օր ժամանակ է պետք, մեզ այդ ժամանակը չեն տալիս, 4 օրում գալիս են քանդեն»։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Հայաստան-Իտալիա արդյունավետ գործակցությունն ու զարգացող հարաբերությունները

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Հայաստան-Իտալիա արդյունավետ գործակցությունն ու զարգացող հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ, <<Ուժեղ Հայաստան>>...

Մի՛ վանեք մարդկանց հայրենիքից՝ Հայաստանից․ Օգնե՛ք նրանց, որ մնան հայրենիքում․ Գուրգեն Մելիքյան 

  «Անկեղծ ասած՝ ես այստեղ եմ, որ սատար կանգնենք մի մարդու, որն իր էությամբ բարերար է, մի մարդու, որն ապրում է Պողոս առաքյալի հետևյալ նշանաբանով՝ «Այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան, այն, ինչ պահեցիր, կորած է հավերժ»։ Մենք մի փոքրիկ...

Հերոսներին ուրացող ազգը դատապարտված է վիզը ծուռ, վախեցած ապրելուն. Արթուր Խաչատրյան

Հերոսներին ուրացող ազգը դատապարտված է վիզը ծուռ, վախեցած ապրելուն. Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ուրանալ հերոսին կամ մի նամակի հետքերով․․․․ Հերոսների կյանքի ու սխրանքների պատմությունը հայտնի է հերսածին ազգին, նրանց նկարները կարելի է տեսնել հասարակական վայրերում, կրթական հաստատություններում,...

Բացարձակ հիմնազուրկ քրեական գործի շրջանակներում է Գագիկ Ծառուկյանը կալանավորված․ Իվետա Տոնոյան

  «Երբևէ խորհրդարանում ներկայացված լինելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ինքնանպատակ չի եղել։ Մեզ համար մշտապես առաջնահերթ է եղել մեր ընտրողների ձայնի իրավունքի իրացումը, ինչից փաստացի զրկված են եղել մեր շուրջ 60 000...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ ՀայաստանՀայ» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...