Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել

16 Ապրիլի, 2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ի խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Երևանի բնակիչ 62-ամյա Լևոն Մ․-ն և հայտնել, որ մարտի 2-ին «Հայ Էկոնոմ» բանկի Իսահակյան փողոց 12 հասցեում գտնվող մասնաճյուղում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Արտաշես Ա․-ն ձևակերպել է ոսկու գրավով վարկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լևոն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ բանկի համապատասխան աշխատակիցների կողմից կատարվել են լրացուցիչ ստուգումներ և պարզվել է, որ Արտաշես Ա․-ի կողմից գրավադրված ոսկին կեղծ է և պարունակում է այլ մետաղներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից Արտաշես Ա․-ն խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լևոն Մ․-ն աշխատում է «Հայ Էկոնոմ» բանկում՝ որպես անվտանգության մասնագետ։

Նմանատիպ նյութեր

Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան

Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ ժամկետային զինծառայող է մահացել, նախնական տեղեկություններով՝ ինքնшսպшն է եղել «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային...

Կրկին զոհ ՊՆ-ում

Կրկին զոհ ՊՆ-ում

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան

Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անհնար է հասնել իրական անվտանգության ու կայունության, քանի դեռ տարածաշրջանի որևէ հատված ենթարկվում է ապակայունացնող քայլերի և տնտեսական ճնշման։ Ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված ուղերձում Փեզեշքիանը...

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում․ Կրեմլ

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են առանձնազրույց ունենալ Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է...

«Քաղաք, որտեղ հանդիպում են պատմությունը, մշակույթն ու նոր գաղափարները». ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի առթիվ

«Քաղաք, որտեղ հանդիպում են պատմությունը, մշակույթն ու նոր գաղափարները». ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի առթիվ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի առթիվ՝ ընդգծելով քաղաքի պատմական ու մշակութային ժառանգությունը, ինչպես նաև նոր գաղափարների նկատմամբ դրա բացությունը։ «Ծնունդդ շնորհավոր, Երևան։ Քաղաք, որտեղ միավորվում են պատմությունը,...