Դատախազությունը պահանջում է չվերացնել Վեհափառի խափանման միջոցը․ քրեական հետապնդումը կասեցվա՞ծ է

13 Ապրիլի, 2026

Իրավապահները չեն շտապում վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, թեև դատարանը ոչ իրավաչափ է համարել խափանման միջոցի առկայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կիրառված խափանման միջոցի և Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը: Քննիչի կողմից միջնորդությունը մերժելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, ապա դատախազի մերժումից հետո բողոքարկվել է դատական կարգով։ Օրերս՝ ապրիլի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, որոշել է բավարարել պաշտպանի բողոքն, ըստ այդմ,

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։ ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնեցին, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։

Նմանատիպ նյութեր

Այսքան զիջումներից հետո բավարարվելո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը, իհարկե ոչ․ Իշխան Սաղաթելյան

  «ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգելումը քաղաքական որոշում է։ Արդյոք այդ քաղաքական որոշումը գործընկերայի՞ն է․ այդ հարցի պատասխանը դուք տվեք։ Ես ՌԴ նախագահին մոտիկից չեմ տեսել․ Նիկոլ...

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

ՀՅ Դաշնակցության Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները․ Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին:...

Առեղծվածային մահվան դեպք Շիրակի մարզի գյուղերից մեկում․ Շամշյան

Առեղծվածային մահվան դեպք Շիրակի մարզի գյուղերից մեկում․ Շամշյան

Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ...

Ազատազրկվածների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ

Ազատազրկվածների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին...

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Այս մասին ԵԱՏՄ նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ սկզբունքներին։ Հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք,...