Մեր երազած Հայաստանը վախեցած չէ, բաժանված չէ, նվաստացած չէ․ Արամ Վարդևանյան

11 Ապրիլի, 2026

 

«Խոսքս ուզում եմ սկսել Աստվածաշնչից մեջբերմամբ: Հիսուսի մոտ հավաքվածները մի առիթով իրեն հարց ուղղեցին. «Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը: Հիսուսն ասաց պիտի սիրես Տիրոջը, քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով: Այս է ամենամեծ ու գլխավոր պատվիրանը: Երկրորդը նման է սրան. Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ: Այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ օրենքը: Շարունակելով Աստվածաշնչի այս խորհուրդը, կարելի է ասել, որ օրենքի արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է: Օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը գերակայի բոլոր դեպքերում: Դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ: Դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն: Այս պատվիրաններից բխող արժեհամակարգն է մեր հասարակության մեջ պառակտման վերացման բանաձևը, մարդասիրության վերադարձի բանաձևը»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը: Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների...

Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Իրան–Հայաստան հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա՝ հավելելով, որ երկու երկրները հետևողականորեն զարգացրել են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հաղորդում է Mehr-ը։...

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Շուրջ մեկ տարվա պաշտոնավարումից հետո երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անակնկալ հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային...

Շրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Շրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը՝ հասկանալու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և պարտավորություններ է ունեցել պաշտոնյան պետական...

«Ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել․ «Հրապարակ»

«Ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը: Այդ անձը պետք է...