ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

3 Ապրիլի, 2026

Մինչ իրավապահները կանգնեցնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով ավտոբուսները, կամ  աշխատավարձը ներկայացնում որպես ընտրակաշառք,  ՔՊ-ն իր քարոզչության համար ծառայեցնում է իշխանության լծակները, արտոնությունները։ Խոսքը չի գնում միայն խոցելի խմբերի թոշակների եւ նպաստների ավելացման մասին, որը ակնհայտ ընտրակաշառք էր՝ պետական բարձր մակարդակով, այլ  քարոզչական ավտոբուսին տրված արտոնությունների։  Քպական «սրտիկներով»  ավտոբուսները ոչ միայն ազատ երթևեկում են, որոնց համար ճանապարհ են բացում պարեկները, այլև՝ շարված են Հանրապետության Հրապարակում,որտեղ թույլատրվում է միայն կառավարական մեքենաների կայանումը։ Գրում է «Փաստինֆո»-ն:

Ըստ էության՝ սա վարչական ռեսուրսի կիրառման տիպիկ օրինակ է, քանզի Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունները, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, առավելություն են ստանում։

Պարզաբանենք՝ վարչական ռեսուրսը քաղաքական պաշտոնյաների և հանրային այլ ծառայողների տնօրինության տակ գտնվող իրավական, մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական միջոցներն են։ Ընտրություններին դրանց օգտագործումը հօգուտ որևէ քաղաքական ուժի, բերում է անհավասար պայմաններ։ Սա առնվազն հիմք է՝ վարչական պատասխանատվության։

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40,8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է տուգանք՝ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար ։

Արդյոք որեւէ այլ քաղաքական ուժի կթույլատրվի իրենց քարոզչական մեքենաների կայանումը կառավարության հենց մուտքի մոտ, իհարկե, ոչ, սա միայն ու միայն ՔՊ-ի մենաշնորհն է, իսկ որտե՞ղ են իրավասու մարմինները, չկան, որովհետեւ նրանց գործունեության արտոնումը եւս ՔՊ-ի մենաշնորհն է, իսկ ինչ է սա, եթե ոչ իշխանության ուզուրպացիա։

Նմանատիպ նյութեր

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...