ԵՄ հատուկ ծառայությունները ՀՀ վերաբերյալ ի՞նչ գաղտնալսումների են տիրապետում և արդյո՞ք կհրապարակեն․ Հակոբ Բադալյան

31 Մարտի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նախընտրական սկանդալ է Հունգարիայում: Հրապարակվել է այդ երկրի արտգործնախարար Սիյարտոյի ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Դա տեղի է ունենում Հունգարիայում՝ խորհրդարանի ընտրության շեմին: Ընտրությունը կայանալու է ապրիլին: Անկասկած է, որ հեռախոսազրույցի ձայնագրության նպատակն է հարվածել ներկայիս հունգարական իշխանությանը՝ Օրբանի գլխավորությամբ, որը դիմակայության մեջ է Եվրամիության ղեկավարության հետ:

Իհարկե, Օրբանը նաև կոշտ դիմակայության մեջ է Ուկրաինայի իշխանության հետ: Օրեր առաջ հրապարակվեց տեղեկություն, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ձեռք են բերել Հունգարայի ԱԳ նախարարի հեռախոսահամարն ու գաղտնալսել են հեռախոսը:

Միայն ուկրաինակա՞ն հատուկ ծառայություններն են այս ամենի հետևում, թե՞ ուկրաինական հատուկ ծառայությունները այս դեպքում քողարկումն են, այսպես ասած՝ կամուֆլյաժը, որի ներքո իրականում առավել ազդեցիկ հատուկ կառույցներ են եվրոպական երկրներից, գուցե նաև Բրիտանիայից: Ընդհանրապես, Կիևի հատուկ ծառայությունների աշխատանքում բրիտանական ՄԻ6-ի պրոտեժեությունը, թերևս, անկասկած է:

Բոլոր դեպքերում, կասկածից վեր է և այն, որ այստեղ լոկ ուկրաինա-հունագարական հարց չէ: Եվրամիությունը փորձում է թույլ չտալ Հունգարիայում Օրբանի իշխանության պահպանում, քանի որ Բուդապեշտը վարում է Բրյուսելի քաղաքականությանը հակադիր քաղաքականություն:

Այս պատմությունն, իհարկե, ինքնին հետաքրքիր է, այդ թվում և ամերիկա-եվրոպական դիմակայության համատեքստում: Թրամփին կհաջողվի՞ օգնել իր գաղափարակից գործընկերոջ դիրքերի պահպանմանը, թե՞ Իրանի պատերազմում խրված Թրամփը կկորցնի եվրոպական պահպանողականների մի կարևոր դիրք:

Պատմությունը, անկասկած, ուշադրության է արժանի նաև Հայաստանի խորհրդարանի ընտրության համատեքստում: Հատկապես, եթե նկատի առնենք ԵՄ ներգրավվածությունը, այսպես կոչված, արագ արձագանքման խմբի տեղակայման միջոցով, որ պլանավորվում է առաջիկայում: ԵՄ հատուկ ծառայությունները Հայաստանի՞ հարցում ինչ գաղտնալսումների են տիրապետում, և արդյո՞ք ունեն հունիսից առաջ հրապարակելու որևէ բան»:

Նմանատիպ նյութեր

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...