Հարկային քաղաքականությունը պատվերով համերգ չէ․ քաղաքագետը՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Փաշինյանին ուղղված խնդրանքի մասին

20 Հոկտեմբերի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է. «Սասուն Միքայելյանի որդին, որը 2018 թվականից հետո «հարազատ, խնամի, քավոր, սանիկ» բանաձևի սկզբունքային մերժման արդյունքում աշխատում է Հրազդանի քաղաքապետ, հայտարարում է, որ կառուցված «ԱԲ գործարանի» հարցով դիմելու է վարչապետին «խնդրանքով», որ «օրենքի սահմաններում», այդ «գործարանի» վճարած մոտ 200–300 միլիոն դոլարի հարկերի 10 տոկոսը թողնեն քաղաքին։

Ու սա հայտարարվում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում։

Նախ, գոնե համայնքի ղեկավարի մակարդակով պետք է որ տիրապետվի՝ Հրազդանում կառուցվել է ոչ թե «ԱԲ գործարան», այլ ԱԲ տվյալների կենտրոն։ Տվյալների կենտրոնն ու գործարանը լիովին տարբեր հասկացություններ են։

Իհարկե, հասկանալի է, որ «գործարանը» քարոզչապես ավելի հնչեղ ձևակերպում է և հանրության մի մասը, հատկապես «լյումպեն» շերտերը, գործարան լսելիս մտածում են արդյունաբերական մի համալիր, մեծ թվով աշխատատեղերով և այլն։ Սա այն դեպքում, երբ Հրազդանում կառուցված տվյալների կենտրոնը կապահովի թերևս մոտ 4 տասնյակ աշխատատեղ։ Շատ կարևոր է գեթ մեկ աշխատատեղն էլ, բայց նաև շատ կարևոր է բառային աճպարարությամբ չֆռռացնել նույնիսկ մեկ քաղաքացու։

Ինչ վերաբերում է հարկերին, ապա հարկերի բաշխում իրականացնողը ՀՀ–ում խորհրդարանն է, ոչ թե վարչապետը։

Երկրորդ, հարկային քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որ տարբեր համայնքներ տարբեր «խնդրանքներ» ներկայացնեն իրենց մոտ գործող տարբեր ձեռնարկությունների հարկային պարտավորությունների «բաշխման» հարցում։

Որովհետև կարելի է պատկերացնել, թե ինչ պատկեր կլինի, եթե այդպիսի «խնդրանքներ» հնչեցնեն մի քանի տասնյակ համայնքներ։

Բայց, հասկանալի է իհարկե, որ ընտրություն է՝ իր ժանրի կանոններով։ Հետևաբար, կարելի է ասել, որ հայտարարությունը եղել է նույնիսկ զարմանալիորեն համեստ, որովհետև կարող էր հայտարարվել նույնիսկ, որ վարչապետին խնդրելու են Հրազդանում թողնել այդ կենտրոնի հարկերի 90 տոկոսը»:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

  18։00-ից հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 18։30-ին նույն...

Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը անցել է ամերիկյան ընկերությանը

Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը անցել է ամերիկյան ընկերությանը

ԱՄՆ-ում գրանցված Dynamic Frontier Holdings ընկերությունը սեպտեմբերին ավարտին է հասցրել Հայաստանի երկրորդ խոշորագույն՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի («Թեղուտ» ՓԲԸ) 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը։ Այս մասին հայտարարել է գործարար, ընկերության ղեկավար...

Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան

Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան

Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակը ապօրինի կալանավորված է։ Այս մասին գրում է Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը։ «2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում...

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

Անվտանգության հարցերով հայտնի թուրք փորձագետ և հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Մեթե Յարարը թուրքական TV Net-ի եթերում մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ոչ թե ադրբեջանական դպրոցներում...

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ...