Նոյեմբերի 9-ը Փաշինյանի դուխիները գողանալու օր չի․ ազգային ողբերգության օր է․ Քրիստինե Վարդանյան 

23 Մարտի, 2026

Նոյեմբերի 9-ը ձեր վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չի: Ես էս անձնակենտրոնությունը չգիտեմ ինչով է պայմանավորված, դա ազգային ողբերգության օր է: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

«Եթե ձեր վրա հարձակվել են, շրջվեք էն մարդու հետ, ում ամեն օր հանդիպում եք, ու ասեք՝ այդ գործը ինչի՞ բացահայտված չի, բայց նույն նախանձախնդրությամբ բացահայտեք ուղիղ եթերում այն, որ թաղապետը հարձակվում է, մարդ է ծեծում, այն որ պետական պահպանության տակ գտնվող ցուցարարին տանում են, ստորացնում են, այ այդ դեպքեր էլ։ 

Ես չգիտեմ ինչ կապ ուներ սահմանադրության փոփոխության հետ ձեր անձնակենտրոնությունը, բայց կներեք նոյեմբերի 9-ը ինձ համար ձեր վրա հարձակման օր չի։ 

Երկրորդ՝ սխալվում եք, եթե չասեմ՝ ստում եք, որ դուք ունեցել եք Հայաստանի սահմանադրության փոփոխության օրակարգ։ Ձեր օրակարգը, մինչև Ալիևի պահանջը, եղել է սահմանադրության բարեփոխման օրակարգ։ Դուք Հայաստանում նոր սահմանադրության մասին խոսել եք բացառապես այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը ասել է, որ Հայաստանը նոր սահմանադրություն պիտի ունենա։ Ու քանի որ ուրիշ տարբերակ չկա անկախության հռչակագիրը հանելու, հանրաքվե էլ անեք, ինչ բարեփոխում էլ անեք, չեք կարող այդ հղումը հանեք, դրա համար եք նոր սահմանադրության մասին խոսում, դրա համար անգամ չորրորդ հանրապետության մասին եք խոսում, որովհետև ուրիշ իրավական ճանապարհ չկա։ Դա է խնդիրը։

Դուք, մինչև Ալիևը չի անվանել այդ սահմանադրությունը խնդրահարույց, սահմանադրությունը կոնֆլիկտածին չեք անվանել։ 

Փաստորեն դուք հունիսի յոթի ընտրությունները վերածել եք սահմանադրական հանրաքվեի՝ Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելուն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...