Հայաստանը համարվում է «ճնշված» երկիր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

23 Մարտի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «ՀՀ տնտեսական ազատության ինդեքս – 2026» զեկույցը։

Հայաստանը 2026թ.-ին 67.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) 176 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։ Հայաստանը ներառված է «Եվրոպա» տարածաշրջանում, որի վարկանիշային աղյուսակում 44 երկրների շարքում 28-րդն է: ՏԱԻ-ով Հայաստանը «Եվրոպա» տարածաշրջանի միջին գնահատականին զիջում է 1.8 միավորով։

  • Համաձայն ՏԱԻ-ի մեթոդաբանության՝ 2026թ.-ին (արդեն 5 տարի շարունակ) Հայաստանը համարվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկիր: 2017թ.-ին Հայաստանը ներառված էր «հիմնականում ազատ» երկրների խմբում:
  • Հայաստանը ՏԱԻ-ի 12 ենթաինդեքսներից 2-ի գծով համարվում է տնտեսապես «ազատ» երկիր, 6-ի գծով՝ «հիմնականում ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ ազատ», 2-ի գծով՝ «ճնշված»։ Ի դեպ, «ճնշված» դասակարգված երկու ենթաինդեքսների՝ «Սեփականության իրավունքի պաշտպանության» և «Արդարադատության արդյունավետության» գծով Հայաստանի միավորները զգալիորեն ցածր են դրանց համաշխարհային միջին մակարդակներից։

    «Ճնշված» դասակարգված երկու ենթաինդեքսներն էլ նույն՝ «Օրենքի գերակայություն» խմբից են։ Հայաստանի վիճակն այդ խմբի գծով շարունակում է մնալ բոլոր խմբերից ամենաանբարենպաստը, քանի որ խմբի վերջին՝ երրորդ ենթաինդեքսի՝ «Կոռուպցիայի բացակայության» արժեքն էլ 12 ենթաինդեքսների թվում 3-րդ ամենացածրն է։

«Ճնշված» դասակարգված ենթաինդեքսներից առաջինը՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը», որը հաշվարկվում է «մասնավոր (նյութական) սեփականության բռնագրավման ռիսկ», «մտավոր սեփականության պաշտպանվածության մակարդակ» և «պայմանագրերի, սեփականության իրավունքի և օրենքների կիրառելիություն» գործոնների հիման վրա, նախորդ տարվա համեմատ էականորեն նվազել է: Այսինքն՝ զեկույցը նույնպես փաստում է այս ոլորտի զգալի հետընթացը։

Երկրորդ ենթաինդեքսը՝ «Արդարադատության արդյունավետությունը», հաշվարկվում է որպես «դատական համակարգի անկախություն», «դատական գործընթացի որակ» և «հանրային ծառայությունների որակի և քաղաքացիական ծառայության անկախության վերաբերյալ ընկալումներ» ցուցանիշների միջին թվաբանական։ Այսինքն՝ Հայաստանի ենթաինդեքսի խիստ ցածր մակարդակը վկայում է այս ուղղություններում ևս առկա լրջագույն խնդիրների մասին։ Ի դեպ, դատական համակարգի ցածր արդյունավետությունն արդեն մի քանի տարի շարունակ, տարբեր ձևակերպումներով, նշվում է որպես Հայաստանում տնտեսական ազատության առումով թույլ կողմ։
«Կարգավորումների արդյունավետություն» խմբի «Աշխատանքի ազատություն» ենթաինդեքսը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Այս հանգամանքը տարակուսելի է, քանի որ գործող բարձրաստիճան պետական պաշտոնյաները շարունակ հայտարարում են, որ ենթաինդեքսի հաշվարկման կարևորագույն ցուցանիշներից մեկը՝ աշխատանքի արտադրողականությունը, վերջին տարիներին շեշտակիորեն աճել է։ Ի դեպ, ենթաինդեքսի հաշվարկման համար օգտագործվող մնացած ցուցանիշները, որոնց մեծություններն ամրագրված են օրենսդրորեն, դիտարկվող ժամանակահատվածում չեն փոխվել։

Նմանատիպ նյութեր

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...