Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցիների վերադարձի հնարավորությունների մասին  

21 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակում «Հայաստան» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ  քաղաքացիներից մեկը հարց ուղեց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախ վերադառնալու մասին։ 
«Ինչպե՞ս եք դուք պատկերացնում մեր վերադարձը։ Ի՞նչ ծրագրեր ունեք Արցախ վերադառնալու համար»,- հարցրեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացին։
«Վերադառնալու համար նախ պետք է ճանաչվի այդ վերադառնալու իրավունքը: Այսօր Հայաստանը՝ որպես պետություն, չի ուզում խոսել ընդհանրապես այդ թեմայի շուրջ: Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչվում, ապա ընդհանրապես խոսել վերադառնալու մասին ուղղակի անհնար է։ 
Առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է բխում և շատ դժվար է հերքել կամ մերժել այդ իրավունքի առկայությունը ընդհանրապես։ Դրանից հետո պետք է գնալ հետևյալով՝  վերադասվող մարդիկ պետք է անվտանգ լինեն, թե ոչ։ Ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ 
Սա է այդ տրամաբանությունը ընդհանրապես և այդ տրամաբանության շրջանակներում, այո, հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանա՞կ է պահանջվելու։ Այո, ժամանակ է պահանջվելու։ Դժվա՞ր է լինելու։ Շատ դժվար է լինելու։ 
Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հազորդել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ թվում էր, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևողական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Եթե չես հավատում մի հարցի լուծմանը, երբեք այդ հարցը որևէ լուծում չի ստանալու։ Ուրեմն մոտեցումը, այդ ալգորիթմը, այդ հարցի կարգավորման այդպիսինն է։ Եվ հիմա մենք խոսում ենք վերադարձի իրավունքի  ճանաչման մասին։ Դրանից պետք է սկսել»,- պատասխանեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Հայաստանի հասարակության այս աղքատության,...

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...